ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կարիերայի Կենտրոնի գործընկեր կազմակերպությանն անհրաժեշտ է փորձառու էլեկտրիկ, որը կիրականացնի կոմերցիոն սառնարանների, կոմպրեսորային ագրեգատների էլեկտրամոնտաժման աշխատանքներ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հավաքել ղեկավարման (էլեկտրական) վահանակներ (սառնարանային խցեր, կոմպրեսորային ագրեգատներ);
- Իրականացնել սառնարանային սարքավորումնների և հանգույցների էլեկտրամոնտաժում և էլեկտրամատակարարում;
- Իրականացնել սառնարանների և կոմպրեսորային ագրեգատների ղեկավարման բլոկների ծրագրավորում և կարգավորում;
- Իրականացնել սառնարանային համակարգի դիագնոստիկա և վթարային ռեժիմների վերացում;
- Փոխարինել էլեկտրական, ղեկավարման, չափիչ սարքերը, հնարավորության դեպքում վերանորոգել:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն;
- Կոմերցիոն և արդյունաբերական սառնարանային համակարգերի, օդի կոնդիցիոնացման և օդափոխությանհամա կարգերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Էլեկտրական գծագրերի և սխեմաների կարդալու և կազմելու ունակություն;
- Ռուսերենի կամ անգլերենի իմացություն տեխնիկական փաստաթղթերը կարդալու համար;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Կարգապահություն, ուշադրություն և պարտաճանաչություն աշխատանքի հանդեպ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական ***@************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Էլեկտրիկ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
350,000-500,000 դրամ՝ կախված փորձից և գիտելիքներից