ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Շուկայի հետազոտության և Զարգացման Մասնագետը պատասխանատու է լինելու դեղագործական արտադրանքի շուկայի վերլուծության և զարգացման, դեղացանկի ընդլայնման և վաճառքների բարձրացման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Դեղերի շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և զարգացում, նոր գործնական կապերի ստեղծում և զարգացում;
- Դեղագործական արտադրանքի վերաբերյալ գրականության վերլուծություն և ընկերության դեղացանկի ընդլայնում՝ ըստ շուկայի պահանջի;
- Վաճառքների բարձրացման ռազմավարության և մարտավարության մշակում;
- Ուսուցողական և ցուցադրական նյութերի մշակում և պատրաստում;
- Բժիշկների, բժշկական ներկայացուցիչների և դեղագետների ուսուցումների անցկացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն բժշկական, դեղագործական, դեղագիտական կրթություն;
- Բժշկության և դեղաբանության գերազանց իմացություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ;
- Գերազանց համակարգչային հմտություններ (MS Office);
- Շուկայագիտական հմտությունները և փորձը կհամարվեն առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին
info@tonusles.am
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր՝ մրցունակ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին հիմնադիր Լևոն Հակոբյանի և համահիմնադիրներ Սերգեյ Հակոբյանի և Լիլիթ Հակոբյանի կողմից: Ստեղծման օրվանից առ այսօր՝ «Տոնուս-Լես»-ը եղել է բացառապես ընտանեկան բիզնես՝ որդեգրած հայկական ազգային և ընտանեկան արժեքները: Ընկերության փիլիսոփայությունն է, որ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա ինչպես իր սեփական ընտանիքում և յուրաքանչյուրի ներդրումը ծառայի ի շահ այդ մեծ ընտանիքի: