ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ փնտրում է վաճառքի բաժնի ղեկավար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել Ընկերության ծառայությունների ակտիվ վաճառքին՝ վարկավորմանն ուղղված գործունեության կազմակերպում;
- Ղեկավարել վաճառքի բաժնի աշխատանքները, ուղղորդել թիմը դեպի բիզնես նպատակների իրականացում;
- Իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառքի զարգացում և ծավալի խթանում;
- Մշակել արտացանց վաճառքի ուղղությամբ մարքեթինգային ռազմավարություն;
- Մշակել հաճախորդների բացահայտման և ներգրավմանն ուղղված մեթոդներ;
- Մշակել նոր ներդրվող վարկային գործիքներ;
- Մասնակցել վարկավորման գործընթացների ավտոմատացման մեթոդների մշակմանը և ներդրմանը;
- ՀՀ ֆինանսական շուկայում վարկավորման հատվածում առաջատար դիրքերի ամրապնդման նպատակով պարբերաբար իրականացնել մոնիթորինգներ;
- Կատարել Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում; 2 տարվա փորձը ղեկավար պաշտոնում ցանկալի է;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
Գործարար որակները՝
- Կոորդինացում և վերահսկողություն;
- Վաճառքի հմտություն;
- Նախաձեռնողականություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն;
- Արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց կենսագրական տվյալները (հայերեն լեզվով) **@************.** էլ. հասցեին՝ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը («Վաճառքի բաժնի ղեկավար»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Տրամադրվող արտոնությունների փաթեթը՝
- Մրցակցային աշխատավարձ և պարգևավճարներ;
- Առողջության ապահովագրություն;
- Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off);
- Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր;
- Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ;
- Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն։