ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ալֆա-Ֆարմ ընկերությունը (Էյ Լաբ Ֆարմասյութիքալսը) փնտրում է որակի վերահսկման բաժնի փորձառու ղեկավար/Լաբորատորիայի վարիչ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել բոլոր վերլուծական մեթոդների վալիդացիաները նոր ապրանքների և արդեն գրանցված արտադրվող ապրանքների համար;
- Կատարել հումքի, փաթեթանյութերի, նմուշների, պատրաստի նյութերի քանակակական և որակական քիմիական վելուծությունները;
- Պատրաստել և ստանդարտացնել լուծույթները, ռեակտիվները և էտալոնային ստանդարտները անալիտիկ փորձարկման համար;
- Կատարել բոլոր պահանջվող թեստերը՝ օգտագործելով համապատասխան վալիդացված մեթոդները;
- Կազմակերպել շեղումների, փոփոխությունների, բողոքների, ռիսկերի գնահատման և CAPA-ների իրականացումը և փաստաթղթավորումը;
- Վերահսկել թափոնների գրանցման, վերահսկման, պիտակավորման և վերլուծության գործընթացները;
- Պահպանել և հետևել ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) կանոններին և դրույթներին;
- Իրականացնել Պահպանման նմուշների պահեստավորումը պահանջվող պայմաններին և ժամկետներին համապատասխան;
- Կազմակերպել և իրականացնել կայունության թեստերը և պահպանել համապատասխան գրառումները;
- Ապահովել բոլոր լաբորատոր սարքավորումների ու միջոցների պատշաճ կերպով օգտագործումն ու պահպանումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա, դեղագործություն, կենսաքիմիա, դեղագիտություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեղագործական լաբորատորիայում;
- Որակի վերահսկման փորձը կդիտվի որպես առավելություն;
- HPLC (High Performance Liquid Chromatograph) և UV Spectophotometer սարքավորումների հետ աշխատելու փորձ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
sirarpy.soghomonyan@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Որակի վերահսկողության բաժնի ղեկավար-Լաբորատորիայի վարիչ»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ
: 
դեղագիտություն, կենսաքիմիա, քիմիա, դեղագործություն