Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ադմինիստրատիվ Օգնական
This announcement  has been retrieved
Company: ՄՆԿ
Location: Երևան, Armenia
Start Date: Շտապ
Deadline: 30 մայիսի, 2022
Announcement Code: 59726

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկինում՝ Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ) փնտրում է փորձառու ադմինիստրատիվ օգնական՝ գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Օգնականը աշխատելու է տեխնիկական և անվտանգության բաժնի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է կազմակերպության աշխատակիցներին գործավարական և նյութատեխնիկական խնդիրների կատարման հարցում։

RESPONSIBILITIES: 

- Կառավարել ընդունարանի աշխատանքը՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում;
- Ընդունել և վերահասցեավորել մուտքային զանգերը;
- Պատասխանատու լինել մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար;
- Տրամադրել ընդհանուր վարչական աջակցություն, ներառյալ սկանավորում և պատճենում;
- Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին;
- Կազմակերպել կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները և կացարանները;
- Կառավարել գրասենյակի գործունեության առցանց օրացույցը, որը ներառում է նաև փոխադրումները;
- Պահպանել կոնտակտային ցուցակները;
- Պահպանել կազմակերպության գրադարանը;
- Պատասխանատու լինել գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար;
- Իրականացնել ֆայլերի պահպանում և արխիվացում;
- Կատարել քարտուղարական և գործավարության այլ պարտականություններ ճշգրիտ, բարձր որակով և ժամանակին:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում;
- Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ;
- Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում; ռուսերենի լավ իմացություն;
- Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր;
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ;
- Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն;
- Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն;
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը առավելություն է:

APPLICATION PROCEDURES: 

Որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական *********@****************.** էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ադմինիստրատիվ Օգնական»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուն աշխատանքի կանցնի հունիսի սկզբից։

ABOUT COMPANY: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիա ոլորտում աշխատում է շուրջ 24 տարի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://mediainitiatives.am/: