Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ակադեմիայի Տնօրեն - Հաստիքը վաղաժամ համալրվել է
This announcement  has been retrieved
Company: Father and Son Yeremyans LLC
Location: Երևան, Armenia
Deadline: 15 մարտի, 2020

JOB DESCRIPTION: 

Երեմյան Փրոջեքթսը հայտարարում է մրցույթ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

RESPONSIBILITIES: 

- Ղեկավարել ակադեմիայի աշխատանքները՝ կանոնադրության համաձայն;
- Համակարգել ակադեմիայի կրթական և վարչատնտեսական աշխատանքները;
- Պլանավորել և վերահսկել ակադեմիայի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների աշխատանքները;
- Պլանավորել ակադեմիայի զարգացման ռազմավարությունը, սահմանել գործառույթները, նպատակները և խնդիրները, հետևել աշխատակազմի կողմից դրանց կատարմանը՝ ըստ սահմանված ժամանակացույցի;
- Մշակել և իրականացնել ակադեմիայի զարգացման ծրագիրը՝ մշակել մասնագիտացման նոր ծրագրեր, պլանավորել ուսումնական գործընթացները;
- Վերահսկել ակադեմիայի ուսումնական, մեթոդական, կրթական և գիտական աշխատանքները;
- Մասնակցել ուսանողների ուսուցման որակի համակարգի ստեղծման և զարգացման գործընթացին;
- Կառավարել կրթական գործընթացն ամբողջությամբ;
- Իրականացնել ակադեմիայի դասախոսական և ղեկավար կազմի ընտրությունը, սահմանել վերջիններիս պարտականությունները, ինչպես նաև ստեղծել պայմաններ անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացման համար;
- Պլանավորել և վերահսկել ակադեմիայի ֆինանսական միջոցների օգտագործումը;
- Պլանավորել ակադեմիային անհրաժեշտ նյութական և տեխնիկական միջոցների ձեռքբերումը;
- Ներկայացնել ակադեմիան պետական, համայնքային, կրթական, հասարակական և այլ մարմիններում;
- Ներկայացնել ակադեմիայի գործունեության մասին հաշվետվություններ կազմակերպության ղեկավարին:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան;
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից 4-ը կրթության ոլորտում, իսկ 3-ը՝ կառավարման ոլորտում;
- Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ;
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; ռուսերեն լեզվի բավարար իմացություն;
- Համակարգչային հմտություններ;
- Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն;
- Բանակցություններ վարելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հաստիքը վաղաժամ համալրվել է: Խնդրում ենք չդիմել աշխատանքի համար:

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրություն (CV) ուղարկել **@****************.*** էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը («Ակադեմիայի Տնօրեն»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/ :