Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Անասնաբուծության Գծով Մասնագետ (Թռչնաբուծություն և Անասնապահություն)
This announcement  has been retrieved
Company: FAO
Location: Երևան, Armenia
Duration: 90 աշխատանքային օր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը
Deadline: 12 ապրիլի, 2021
Announcement Code: 2100965

JOB DESCRIPTION: 

ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը (UNFAO) փնտրում է Անասնաբուծության Գծով Մասնագետ (Թռչնաբուծություն և Անասնապահություն):

RESPONSIBILITIES: 

- Նախապես սահմանված չափանիշների հիման վրա նույնականացնել և ընտրել ցուցադրական անասնապահական ֆերմաներ (գյուղացիական տնտեսություն);
- Ընտրված ցուցադրական անասնապահական ֆերմաներին տրամադրել գյուղատնտեսական աշխատանքների, կենդանիների առողջության կառավարման և ենթակառուցվածքների թեմաներով տեխնիկական ուղեցույցներ, որոնց վերջնանպատակը կենդանիների առողջության ամրապնդումն է, այդ թվում` հակամանրէային դեղերի օգտագործման (ՀՄԴՕ) նվազեցման ճանապարհով;
- Ընտրել անասնաբույժների, որոնք կդառնան գյուղատնտեսական կենդանիների բուծման, կենսաանվտանգության և ճիշտ վարվելակերպի թեմաներով դասավանդողներ;
- Միջազգային խորհրդատուին աջակցել դասավանդողների վերապատրաստման դասընթացի (ԴՎԴ) և գործնական պարապմունքների համար նախատեսված ուսումնական նյութերի և ուսումնական պլանի մշակման գործընթացում;
- Ֆերմաներ այցելությունների և տեղում գործնական ուսուցման միջոցով իրականացնել անասնաբույժների մենթորություն և վերապատրաստում;
- Կատարել դաշտային գնահատումներ՝ կենդանիների հետ ճիշտ վարվելակերպի, հակամանրէային դեղերի օգտագործման նվազեցման (ՀՄԴՕ), հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) նվազեցման համար նմուշառման գործընթացի գնահատման և մոնիտորինգի նպատակով;
- Կատարել ծրագրին առնչվող ցանկացած այլ աշխատանքներ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն անասնաբուժական բժշկագիտության, անասնաբուծության, կամ հարակից ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ;
- Դասընթացի վարման փորձ (նյութերի պատրաստում և դասընթացի անցկացում, համակարգում):

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ******@***.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անասնաբուծության Գծով Մասնագետ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 

ՀՀ քաղաքացիություն կամ երկրում աշխատելու իրավունքի թույլտվություն ունեցող անձինք

ABOUT: 

Աշխատանքն իրականացվելու է «Հակամանրէային դիմադրողականության նվազեցումը սննդամթերքի մեջ և գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ» ծրագիրի շրջանակներում:

ABOUT COMPANY: 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է, որն առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: