Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Անասնաբույժ
This announcement  has been retrieved
Company: Father and Son Yeremyans LLC
Location: Տաշիր, Լոռու մարզ, Armenia
Deadline: 24 նոյեմբերի, 2022

JOB DESCRIPTION: 

Երեմյան Ֆարմը աշխատանքի է հրավիրում անասնաբույժերի։

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել անասնաբուժական կանխարգելիչ և բուժական միջոցառումներ կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման համար;
- Իրականացնել կենդանիների ստուգում և կլինիկական հետազոտություններ, վերցնել նմուշներ և ուղարկել լաբորատորիա հետազոտության համար;
- Վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և կատարել ախտորոշում;
- Վերահսկել ֆերմայի անասնաբուժասանիտարական վիճակը;
- Վերահսկել կենդանիների առողջական վիճակը, պլանավորել հիմնական կազմի ամենամյա թարմացումը;
- Հետևել կենդանիների աճին և կաթնատվությանը, կատարել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ;
- Իրականացնել արհեստական բեղմնավորում;
- Անհրաժեշտության դեպքում վերլուծել կերակրման ռացիոնները, կերակրման տեսակները և օրական քաշաճը և տալ առաջարկներ;
- Իրականացնել անասնաբուժա-կանխարգելիչ և բուժական միջոցառումներ;
- Վերահսկել կենսաապահովման ռեժիմի պահպանումը;
- Կատարել կենդանիների տարբեր սեռահասակային խմբերի և հիվանդ կենդանիների խնամքի և պահվածքի համար անհրաժեշտ զոոհիգիենիկ և բուժիչ միջոցառումներին վերաբերող աշխատանքներ;
- Կատարել և վերահսկել ախտահանության աշխատանքներ անասնաշենքերում և բակային տարածքներում;
- Կազմել և ներկայացնել գործունեության վերաբերյալ հաշվետվություններ;
- Հետևել անասնաբուժության մեջ կիրառվող ընթացակարգերին;
- Վարել կենդանիների շարժի ծրագիրը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Անասնաբուժության գերազանց գիտելիքներ և հմտություններ;
- «Անասնաբուժական գործունեության մասին» օրենքի գերազանց իմացություն;
- Անասնաբուժական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և պետական մարմինների հետ կարգավորող այլ փաստաթղթերի ձևակերպման գերազանց գիտելիքներ;
- Անասնաբուժական և սանիտարական կանոնների և հրահանգների գերազանց իմացություն;
- Կենդանիների հիվանդությունների և անասնաբուժական դեղամիջոցների գերազանաց իմացուցություն՝ այդ հիվանդությունները բուժելու համար;
- Կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդների, և կենդանիների անպտղության դեմ պայքարի միջոցների գերազանց իմացություն;
- Անասնաբուժության ոլորտում գիտության վերջին նվաճումների և լավագույն փորձերի մասին տեղեկատվության տիրապետում և կիրառում;
- Անասունների խնամքի կանոնների գերազանց իմացություն;
- Զոոհիգիենայի և անասնաբուժության հիմնական պահանջների գերազանց իմացություն;
- Ախտահանման և լուծույթների պատրաստման ձևերի գերազանց իմացություն;
- Կերակրման և նորմերի գերազանց իմացություն, կերերի սննդային արժեքների գերազանց իմացություն;
- Աշխատանքային ներքին, անվտանգության և հրդեհային պաշտպանության կանոնների գերազանց իմացություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Ռիսկերի կառավարման գիտելիքներ:

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար կարող եք զանգահարել 095-044-818 կամ ուղարկել ձեր ինքնակենսագրականը **.****@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անասնաբույժ»)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Երեմյան Փրոջեքթսի մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: