Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Անձնակազմի Կառավարման Բաժնի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Ռոսնեֆտ-Արմենիա
Location: Երևան, Armenia
Deadline: 24 մայիսի, 2020

JOB DESCRIPTION: 

Ռոսնեֆտ-Արմենիա ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետի՝ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համալրման նպատակով:

RESPONSIBILITIES: 

- Ապահովել ընկերության կադրային գործավարությունը՝ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում;
- Ապահովել ընկերության կազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակի կազմումն ու վարումը;
- Ապահովել ընկերության կադրային բնույթի փաստաթղթերի (նորմատիվային ակտերի) կազմումը և դրանց շրջանառությունը. կազմել աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ համաձայնագրեր, նյութական պատասխանատվության պայմանագրեր, ինչպես նաև ծանուցումներ, անհատական իրավական ակտեր՝ ՀՀ օրենսդությանը համապատասխան;
- Սահմանված ժամկետներում կազմել ընկերության աշխատակիցների աշխատաժամանակի տեղեկագրերը;
- Կազմել արձակուրդների ժամանակացույցը, ըստ որի վերահսկել արձակուրդների օգտագորուծումը;
- Կազմել կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման վերաբերյալ փաստաթղթեր;
- Համագործակցել հաշվապահական բաժնի հետ՝ աշխատանքի վարձատրությանը առնչվող հարցերի շրջանակում;
- Աշխատողների համար մշակել մոտիվացիայի և սոցիալական նպաստների համակարգ;
- Պլանավորել աշխատակազմի աշխատավարձի վարձատրությանն ուղղված ծախսերը և կազմել նախահաշիվներ (աշխատավարձի ֆոնդ, հարկեր, սոցիալական նպաստներ), իրականացնել բյուջեի պլանավորում, վերլուծություն, կատարման վերահսկում;
- Մշակել ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթեր և ապահովել աշխատակազմի ծանոթացումը դրանց հետ;
- Պատրաստել հաշվետվություններ (պարբերաբար և ըստ անհրաժեշտության), տեղեկանքներ, անձնակազմի փաստաթղթերի պատճեններ ըստ պահանջի;
- Վերլուծել և գնահատել ընկերության կադրերի պահանջարկը, ուսումանասիրել աշխատաշուկան` անհրաժեշտ կադրերի ապահովման հնարավոր աղբյուրների բացահայտման համար;
- Ապահովել ընկերությանը՝ համապատասխան որակավորում ունեցող կադրերով;
- Վարել հարցազրույցներ, անցկացնել թեստեր և այլ միջոցառումներ աշխատակազմի մասնագիտական ​​հմտությունների, սոցիալ-հոգեբանական որակների, ինչպես նաև թափուր պաշտոնների թեկնածուների որոշման համար:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում;
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ (MS Word, MS Excel, MS Power Point);
- Ռուսաց լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ);
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում աշխատելու, խնդիրներն արդյունավետ լուծելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **********@***************.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անձնակազմի Կառավարման Բաժնի Ղեկավար»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանից Հայասատան նավթամթերք ներմուծող ընկերություն: Ընկերության մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը https://rosneft-armenia.am/hy/: