Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Անհատ Խորհրդատու՝ Էլեկտրոնային Առողջապահական Համակարգ Տվյալների Մուտքագրման Վերապատրաստման Դասընթացներ Անցկացնելու Համար
This announcement  has been retrieved
Company: Health PIU
Location: Երեւան, Armenia
Duration: 25 ամսվա ընթացքում 27 մարդ/ օր
Deadline: 27 հուլիսի, 2020

JOB DESCRIPTION: 

Հայաստանի Հանրապետությունում Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փնտրվում է Անհատ խորհրդատու՝ էլեկտրոնային առողջապահական համակարգ տվյալների մուտքագրման վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։

RESPONSIBILITIES: 

- Մշակել հաշվետվողական ձևեր էլեկտրոնային առողջապահական համակարգում ներդնելու համար;
- Մշակել վերապատրաստման դասընթացի ուսումնական պլան;
- Մշակված կրթական ձեռնարկի հիման վրա (https://tinyurl.com/healthpiu-content) ստեղծել Power Point պրեզենտացիա՝ վերապատրաստման դասընթացների ժամանակ կիրառելու համար;
- Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացնել վերապատրաստման դասընթացներ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ԱԱՊ օղակի բժիշկների, բուժհաստատությունների օպերատորների և ղեկավար անձնակազմի համար․
- բոլոր 3 մարզերում վերապատրաստման դասընթացները նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 22 խմբում;
- յուրաքանչյուր խմբի հետ 1 դասընթաց՝ 6 ակադեմիական ժամ տևողությամբ;
- յուրաքանչյուր խմբում նախատեսվում է ներառել շուրջ 20 մասնակից;
- Վերապատրաստման դասընթացներից հետո՝ տվյալ բնակավայրում սքրինինգային հետազոտությունների իրականացման ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում առցանց կամ հեռախոսով տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների մուտքագրման հետ կապված;
- Իրականացնել վերապատրաստման դասընթացի արդյունավետության գնահատում` նախապես հաստատված հարցաթերթի միջոցով։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տեխնիկական կամ հումանիտար կրթություն;
- Դասավանդման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Էլեկտրոնային առողջապահության համակարգերի տիրապետման առնվազն 5 տարվա փորձառություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված խորհրդատուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․ փոստերին, վերնագրում հստակ նշելով (“Individual Consultant-Trainer (E-health), NCDPCP/IC/A-C/020-06”)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ADDITIONAL NOTES: 

25 ամսվա ընթացքում 27 մարդ/օր

ABOUT COMPANY: 

ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://healthpiu.am։