Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Անվտանգության Բաժնի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Global Credit
Location: Երևան, Armenia
Deadline: 26 Դեկտեմբերի, 2019

JOB DESCRIPTION: 

Գլոբալ Կրեդիտ ընկերությունը փնտրում է Անվտանգության Բաժնի Ղեկավար, որը պետք է իրականացնի ընկերության ֆիզիկական, տնտեսական, տեխնիկական և ներքին անվտանգության պահպանումը։

RESPONSIBILITIES: 

- Կազմակերպել ընկերության ֆիզիկական, տնտեսական, տեխնիկական և ներքին անվտանգության պահպանման աշխատանքները;
- Տրամադրել ընկերության անվտանգության ապահովմանը նպատակաուղղված ուսումնասիրությունները և մասնագիտական եզրակացությունները;
- Տրամադրված իրավասությունների շրջանակներում տրամադրել վարկային հայտի ուսումնասիրություն և մասնագիտական եզրակացություն;
- Կազմակերպել ընկերության գրասենյակի տարածքի պահպանումը՝ իրականացնելով պահպանիչ, հակահրդեհային, տագնապային և տեսաձայնագրային համակարգերով ապահովման աշխատանքները;
- Սահմանել հսկողություն ընկերության հսկիչ֊անցագրային և ներօբյեկտային ռեժիմի պահպանման նկատմամբ;
- Ապահովել բանկային և ծառայողական գաղտնիության պահպանումը, տեղեկությունների արտահոսքի դեպքում՝ պարզաբանել կատարվածի փաստացի հանգամանքները;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Մասնագիտական փորձ; նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ՀՀ ուժային կառույցներում՝ ՀՀ ոստիկանություն, ԱԱԾ և այլն; ղեկավար պաշտոնում 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է;
- Համակարգչային գիտելիքներ` MS Office փաթեթի իմացություն; «ՀԾ-Բանկ» համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

Գործարար որակներ՝
- Կոորդինացում և վերահսկողություն;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծելու ունակություն;
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն;
- Վճռականություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն:

APPLICATION PROCEDURES: 

Դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են լրացնել դիմումի ձևը հայերեն լեզվով՝ www.globalcredit.am/about-us/career.html : Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշմամբ) ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է «Կրեդիտ Յունիոն», «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը: