Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Առցանց Վաճառքի Ծրագրի Համակարգող
This announcement  has been retrieved
Company: Zigzag
Location: Երևան, Armenia
Deadline: 02 դեկտեմբերի, 2021

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Զիգզագ» ընկերությունը հրավիրում է Վեբ նախագծերի ղեկավարման փորձով աշխույժ, ակտիվ մասնագետի, որը կստանձնի «Զիգզագ առցանց խանութ»-ի ծրագրի համակարգողի գործառույթները:

RESPONSIBILITIES: 

- Վերահսկել առցանց վաճառքի նախագծի բոլոր փուլերի գործընթացները;
- Վերահսկել կայքի դիզայնի գործընթացները` դիզայներների, ծրագրավորողների և օպերատորների հետ համագործակցելու միջոցով;
- Իրականացնել կայքի խնդիրների վերհանում և դրանց լուծման ապահովում` տեխնիկական թիմի հետ աշխատանքի և թեստավորումների միջոցով;
- Տրված հանձնարարությունների, գործընթացների, վերլուծական տվյալների (Google analytics, Online sales analysis, Customer experience analytics) վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ վերադասին;
- Իրականացնել առցանց վաճառքի հետ կապված հաճախորդների խնդիրների լուծում, հաճախորդների հետ կապերի հաստատում, առցանց գնումների արդյունավետ և դյուրին գործընթացի ապահովում;
- Ստանձնել առցանց վաճառքին ուղղված նոր հանձնարարություններ՝ նոր բիզնես գաղափարների և հնարավորությունների զարգացման նպատակով;
- Ղեկավարել թիմը` սեփական օրինակով առաջնորդելու, կրթելու, զարգացնելու, մոտիվացնելու,համապատասխան հանձնարարություններ տալու, հաճախորդների հետ ունեցած դրական փորձով կիսվելու միջոցով;
- Մասնակցել այլ ընթացիկ նախագծերի;
- Նոր նախագծային ծրագրերը ներկայացնել հաստատման, ղեկավարել հաստատված նախագծերը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- 2-3 տարվա աշխատանքային փորձ Վեբ նախագծերի ղեկավարման գծով;
- Հաճախորդների հետ հաղորդակցման, նրանց խնդիրների պարզաբանման աշխատանքային փորձ;
- Առցանց հարթակի զարգացման, զարգացման հեռանկարների կանխատեսման, տարատեսակ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ;
- Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն;
- Թիմ ղեկավարելու, թիմը առաջնորդելու ունակություն;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Առցանց վաճառքի ծրագրի համակարգող»): Նշված պահանջներին և փորձառությանը համապատասխանող անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Զիգզագ» ՍՊԸ հիմնադրվել է 1995 թվականին: Ընկերության մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am: