Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Արտադրական Տեղամասի Պատասխանատու
This announcement  has been retrieved
Company: Atenk
Location: Երևան, Armenia
Deadline: 13 դեկտեմբերի, 2022

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Աթենք» ընկերությունը փնտրում է արտադրական տեղամասի պատասխանատուի՝ արտադրական գործընթացների կազմակերպման և վերահսկման, աշխատակազմի կառավարման համար՝ համաձայն սահմանված տեխնոլոգիական պահանջների:

RESPONSIBILITIES: 

- Կազմակերպել տեխնոլոգիական գործընթացը;
- Ստանալ անհրաժեշտ հումքը, վերահսկել հաշվառումը;
- Կազմակերպել աշխատանքն ըստ հստակ տեխնոլոգիական պահանջի;
- Հանձնել պատրաստի արտադրանքը հաջորդ տեղամաս, վերահսկել հաշվառումը;
- Իրականացնել աշխատանքի բաժանում, աշխատակազմի կառավարում;
- Կատարել աշխատակիցների հաճախելիության և հիգիենայի ստուգում;
- Կազմել արձակուրդների ցուցակները;
- Ապահովել կատարվող աշխատանքների բարձր որակը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է մսի և մսամթերքի տեխնոլոգիայի ոլորտում;
- Արտադրամասում ղեկավարման աշխատանքային փորձ;
- Տեխնոլոգիական գործընթացների իմացություն;
- Հումքի, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն;
- Որակի ապահովման ստանդարտների իմացություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Հաղորդակցման զարգացած հմտություններ;
- Կառավարչական ունակություններ;
- Բարձր պատասխանատվություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) **@*****.** էլ. փոստին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտադրական տեղամասի պատասխանատու»), կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ shorturl.at/cfyzQ:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.: Ներկայումս ընկերությունը ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: