Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Արտադրամասի Գլխավոր Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Father and Son Yeremyans LLC
Location: Երևան, Armenia
Deadline: 30 մարտի, 2020

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Երեմյան Փրոջեքթսը փնտրում է թեկնածու Արտադրամասի գլխավոր հաշվապահի թափուր հաստիքի համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը;
- Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները;
- Ապահովել կազմակերպության արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա;
- Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում;
- Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը;
- Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա;
- Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ;
- ՀԾ գերազանց իմացություն, հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն;
- Excel ծրագրի գերազանց իմացություն;
- Անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն;
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն:

APPLICATION PROCEDURES: 

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել **@****************.*** էլ. փոստին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտադրամասի Գլխավոր Հաշվապահ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: