Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Արտահանման Մենեջեր
This announcement  has been retrieved
Company: BaconProduct
Location: գ. Արզնի, Կոտայքի մարզ, Armenia
Duration: Մշտական
Deadline: 02 Հունվարի, 2020

TERM: 

Լրիվ դրույք, 1 ամիս փորձաշրջան (աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00)

JOB DESCRIPTION: 

Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու աշխատակցի Արտահանման Մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար:

RESPONSIBILITIES: 

- Ուսումնասիրել և վերլուծել արտաքին շուկաները;
- Ներգրավել նոր գործընկերներ, վարել բանակցություններ և իրականացնել վաճառք;
- Կազմակերպել արտահանման գործընթացներ ընկերության գործընկերների հետ; կազմակերպել բեռնափոխադրումներ;
- Կազմել արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր և վերահսկել փաստաթղթաշրջանառությունը;
- Վերահսկել արտաքին վաճառքների գործընթացները;
- Իրականացնել վերլուծություններ արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների մասին տեղեկատվության վերաբերյալ;
- Տրամադրել աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ հաշվետվություններ տնօրինությանը։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel-ի գերազանց իմացություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Բանակցություններ վարելու կարողություն;
- Սեփական մեքենայի առկայություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Արտահանման Մենեջեր»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ABOUT COMPANY: 

Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքի սկզբնամասում: