Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Աշխղեկ-ինժեներ
This announcement  has been retrieved
Company: Dorozhnik
Location: Երևան, Armenia
Deadline: 25 հունիսի, 2020

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Դորոժնիկ» ՍՊԸ փնտրում է համապատասխան որակավորում և աշխատանքային փորձառություն ունեցող աշխղեկ-ինժեներ` Գյումրի, Վանաձոր, Արմավիր ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման և վերահսկման համար:

RESPONSIBILITIES: 

- Շինաշխատանքները կատարել համաձայն հաստատված նախագծերի;
- Շինհրապարակում ապահովել իրականացվող աշխատանքների որակը և անվտանգությունը;
- Իրականացնել կատարված աշխատանքների և նյութածախսի ամենամսյա հաշվետվություն (ձև 29);
- Իրականացնել շինարարության վարման մատյանի ամենօրյա լրացում;
- Ծրագրի ղեկավարին տրամադրել օրական իրականացված շինաշխատանքների հիմնական ծավալի վերաբերյալ հաշվետվություն;
- Համաձայն մասնագրերի՝ շինաշխատանքների ընթացքում ապահովել ծածկված (միջանկյալ) աշխատանքների ակտերը տեխհսկողության, անհրաժեշտության դեպքում, նաև, հեղինակային հսկողության կողմից հաստատման համար;
- Համաձայն գոյություն ունեցող կանոնակարգի իրականացնել աշխատակազմի ընթացիկ անվտանգության հրահանգավորում և դասընթացներ;
- Աշխատանքների սահուն ընթացքն ապահովելու, ինչպես նաև, ի հայտ եկած խնդիրները լուծելու համար, համագործակցել տեղական իշխանությունների և ընկերության համապատասխան օղակների հետ;
- Ապահովել շինհրապարակում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպման միջոցառումներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Թիմային աշխատանքների կազմակերպման, պլանավորման և կառավարման, ինչպես նաև հաղորդակցման և նախաձեռնողական հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Խնդրում ենք վերը նշված պայմաններին համապատասխանող թեկնածուներին ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ********.***@****.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Աշխղեկ-ինժեներ»): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 55004228 համարով: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Բարձր աշխատավարձ՝ համաձայն որակավորումների և համապատասխան փորձի:

ABOUT COMPANY: 

«Դորոժնիկ» ՍՊԸ շինարարական կազմակերպություն է, որը զբաղվում է ճանապարհաշինությամբ, կամրջաշինությամբ, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի շինաշխատանքների իրականացմամբ: