Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ավագ Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Father and Son Yeremyans LLC
Location: Երևան, Armenia
Deadline: 13 հունվարի, 2021

JOB DESCRIPTION: 

Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է Ավագ Հաշվապահի արտադրությունում աշխատելու համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել ընկերության ֆինանսական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում;
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում՝ պահպանում, սահմանված կարգով արխիվացում;
- Ձևակերպել բանկային հաշիվների շարժը;
- Կատարել պահեստի մուտք/ ելք, արտադրության հաշվապահական ձևակերպում;
- Իրականացնել արտադրական ծախսերի բաշխում;
- Կատարել հիմնական միջոցների հաշվառում;
- Իրականացնել գործընկերների դեբիտորների/ կրեդիտորների վերստուգում։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Համակարգչի լավ իմացություն;
- Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ;
- Աշխատանքային փորձն արտադրությունում պարտադիր է;
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («#Ավագ Հաշվապահ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն պայմաններին համապատասխանող թեկնածուները։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: