Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ավագ Մարքեթոլոգ
This announcement  has been retrieved
Company: Atenk
Location: Երևան, Armenia
Deadline: 30 հունիսի, 2021

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

«Աթենք» ընկերությունը փնտրում է Ավագ մարքեթոլոգ, որը պատասխանատու կլինի կազմակերպության և հաճախորդի շփման այն բոլոր կետերի համար, որտեղ հաճախորդը կարող է տեսնել, համտեսել կամ շոշափել ապրանքը և վերջինիս սպառումը կհասցնի շուկայական մաքսիմալին:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտություններ;
- Կատարել վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա;
- Բացահայտել շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել առկա տեսականու առաջխաղացում;
- Կազմել և ղեկավարել նոր ապրանքի մուտք շուկա նախագիծը;
- Մարքեթինգային գործողությունները սինխրոնիզացնել վաճառքի բաժնի հետ;
- Իրականացնել ապրանքից, տարածքից կամ փաթեթավորման տեսակից կախված՝ վաճառքի փոփոխությունների դուրս բերում, ապրանքների տարածքային խնդիրների տակտիկական լուծում;
- Մշակել մերչենդայզինգի կանոններ և նյութեր;
- Վերահսկել ապրանքերի որակի, արտաքին և համային համապատասխանությունը;
- Իրականացնել մեծ պոտենցիալով ապրանքների, գնային սեգմենտի կամ կատեգորիայի դուրս հանում, պոտենցիալի գնահատում և հնարավոր շահութաբերության հաշվարկ;
- Պլանավորել գովազդային գործողություններ, իրականացնել դրանք, գնահատել արդյունքները;
- Կազմակերպել և իրականացնել համտեսներ;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- MS Office Excel-ի գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Ստեղծագործականություն;
- Բանակցային հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել **@*****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ մարքեթոլոգ»), կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս կազմակերպությունը շուկայում ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: