Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ավագ Վարկային Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: Garni Invest
Location: Երևան, Armenia
Duration: Երկարաժամկետ
Deadline: 15 փետրվարի 2020

JOB DESCRIPTION: 

«Գառնի Ինվեստ» ՈւՎԿ-ին անհրաժեշտ է Ավագ Վարկային Մասնագետ, ով կիրականացնի կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

RESPONSIBILITIES: 

- Ապահովել պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածությունը կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդներին;
- Վերլուծել և գնահատել վարկային ռիսկերը;
- Վերլուծել հաճախորդի վարկային պահանջը և փաստաթղթերը;
- Սպասարկել հաճախորդներին արհեստավարժ կերպով;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն բիզնես և/ կամ գյուղատնտեսական վարկերի գծով;
- Բացահայտել խնդիրները և առաջարկել լուծումներ;
- Հետևել կազմակերպության քաղաքականության պահանջներին, վարկային պայմանագրերին, կանոնակարգերին և այլ ներքին իրավական ակտերին։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսական կամ ֆինանսական ոլորտում);
- 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և բանկային ոլորտում;
- Լարված պայմաններում աշխատելու ունակություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական միտք և խնդիրներ լուծելու ունակություն;
- Ֆինանսական և վիճակագրական վերլուծության հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@***********.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ Վարկային Մասնագետ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2006 թվականից: Կազմակերպությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում Երևանում և Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ www.garniinvest.am/ :