Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ավտոտրանսպորտային Տեղամասի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Semur & Co
Location: Եղվարդ, Կոտայքի մարզ, Armenia
Deadline: 08 փետրվարի, 2020

JOB DESCRIPTION: 

Սեմուր ընդ Կո ընկերությունը փնտրում է թեկնածու Ավտոտրանսպորտային Տեղամասի Ղեկավարի թափուր հաստիքի համար:

RESPONSIBILITIES: 

- Վերահսկել և համակարգել աշխատանքները;
- Կատարել վարորդների հավաքագրում համաձայն հաստիքի;
- Իրականացնել անհրաժեշտ տրանսպորտային փաստաթղթերի վերահսկում;
- Նվազեցնել ծախսերը;
- Կատարել աշխատանքային հաշվետվություններ;
- Կանխարգելել խախտումները և պատահարները;
- Վերահսկել վարորդների կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կանոնների պահպանումը;
- Վերահսկել վարորդների և բեռնիչների կողմից ծառայությունների անմիջական մատուցման հետ կապված ներքին ընթացակարգերի պահպանման կատարումը;
- Հետևել, որպեսզի ժամանակին իրականացվի մեքենաների վերանորոգումը և շաբաթյա և ամսական տեխսպասարկումը;
- Վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումը;
- Իրականացնել վառելիքի և քսուքների օգտագործման վերահսկում, համաձայն նորմերի;
- Կառավարել ավտոմեքենաների ծախսերը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հաղորդակցության հմտություններ;
- Կազմակերպչական և կառավարչական ընդունակություններ;
- Ճկունություն, վճռականություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ընդունակություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV հայերեն) ****@*****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավտոտրանսպորտային Տեղամասի Ղեկավար»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Սեմուր ընդ Կո» ընկերությունը Հայաստանի շինանյութի արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին Վիրաբյանների ընտանքի կողմից: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ընկերության կայքում՝ https://semur.am/am/ :