Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Բրենդ Մենեջեր
This announcement  has been retrieved
Company: Termoros Armenia
Location: Երևան, Armenia
Deadline: 21 հուլիսի, 2021

JOB DESCRIPTION: 

«Թերմոռոս Արմենիա» ընկերությունը փնտրում է Բրենդ մենեջեր՝ իր թիմին միանալու համար:

RESPONSIBILITIES: 

- Պլանավորել և իրականացնել ընկերության ապրանքանիշերի առաջխաղացման ծրագրեր՝ գովազդային միջոցառումներ, ակցիաներ, հատուկ առաջարկների ծրագրեր;
- Համագործակցել և բանակցել ընկերության ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչների հետ;
- Մշտապես ուսումնասիրել ոլորտի զարգացումները, իրականացնել շուկայական հետազոտություններ՝ հայկական շուկայում նոր ապրանքանիշերի ներկայացման պոտենցիալը գնահատելու և առաջխաղացում իրականացնելու նպատակով;
- Մշտապես ուսումնասիրել շուկայի ընթացիկ իրավիճակը, պոտենցիալ հաճախորդներին, մրցակիցների գնային քաղաքականությունը, վաճառքների ծավալները և այլն;
- Կատարել վաճառքի կետերի սիստեմատիկ այցելություններ՝ ի հայտ բերելով խնդիրները, առկա իրավիճակը, մրցակիցների դիրքը և տրամադրել համապատասխան վերլուծություն;
- Իրականացնել ապրանքանիշերի ապրանքատեսականու գնային քաղաքականության սիստեմատիկ թարմացումներ և գնացուցակների հաշվարկներ;
- Ապրանքատեսականու պատվերների կատարմանը, ներմուծմանը և մաքսազերծմանը վերաբերող գործառույթներ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում;
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն; CorelDRAW ծրագրի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նկարի հետ միասին **@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բրենդ մենեջեր»): Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Փորձին և ունակություններին համապատասխան աշխատավարձ։

ABOUT COMPANY: 

«Թերմոռոս» առևտրային և ինժեներական ընկերությունների միջազգային խումբը հիմնադրվել է 1995թ․ և ներկայացնում է ավելի քան 50 եվրոպական և ռուսական ապրանքանիշերի ժամանակակից և բարձր տեխնոլոգիական ինժեներական սարքավորումներ։