Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ցանցային Ադմինիստրարտոր
This announcement  has been retrieved
Company: Թի Էմ Էլ Քոնսալթինգ/ TML Consulting
Location: Երևան, Armenia
Deadline: 06 հունիսի, 2021

JOB DESCRIPTION: 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը փնտրում է Ցանցային ադմինիստրարտոր իր թիմին միանալու համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասարկում;
- Կատարել ընկերության ցանցային արձանագրությունների տեղադրում և սպասարկում;
- Իրականացնել ցանցային անվտանգության գործիքների կանխարգելման համակարգերի կառավարում;
- Բացահայտել, կարգավորել, լուծել և գրանցել ցանցային միացումների և ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրները;
- Իրականացնել լարային հեռախոսների և այլ ՏՏ հեռահաղորդակցային սարքավորումների տեղադրում և սպասարկում;
- Տեղադրել, կարգաբերել և սպասարկել ցանցային սարքավորումները;
- Տեղադրել, կարգաբերել և թարմացնել ցանցային ծրագրերը;
- Իրականացնել կենսական կարևորություն ունեցող ցանցային սերվերների վրա առկա տեղեկատվության պահուստային կրկնօրինակման և վերականգնման համակարգերի տեղադրում և սպասարկում;
- Իրականացնել ցանցային սերվերների սպասարկում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Հեռակա թիմերի հետ աշխատելու և նշված թիմերը կառավարելու փորձ;
- Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն;
- Սարքավորումների և ծրագրային խնդիրների կարգավորման փորձ;
- Windows և Linux համակարգերի օգտագործման հմտություններ;
- Խնդիրների կարգավորման հմտություններ, աշխատանք ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն;
- Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ****@*************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ցանցային ադմինիստրարտոր»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://tmlconsultant.com/: