Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Դասընթացավար-մենթոր ՄՆԿ-ի Մեդիակառավարման Առցանց Դպրոցում
This announcement  has been retrieved
Company: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ)
Location: Երևան, Armenia
Deadline: 20 հունվարի, 2022
Announcement Code: 59726

JOB DESCRIPTION: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։ Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։ Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված ոլորտների մասնագետների․
- Մեդիայի զարգացում;
- Բիզնեսի կառավարում և ֆինանսներ;
- Ռազմավարական պլանավորում;
- Շուկայաբանություն և մեդիա պրոդուկտների վաճառք;
- Աշխատակազմի և մարդկային ռեսուրսների կառավարում;
- Գովազդ և հաղորդակցություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային զարգացման ռազմավարություն։

Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները պետք է պատրաստ լինեն․
- Անցնելու վերապատրաստման առցանց դասընթաց;
- Մշակելու ուսումնական ծրագիր;
- Մասնակցելու մեդիա կառավարման դպրոցի հայեցակարգի մշակմանը;
- Նախապատրաստելու և անցկացնելու 3 դասընթաց 2022 և 2023թթ-ին;
- Օգնելու դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։
2022թ. հունվարի վերջում ընտրված 12 թեկնածուները առցանց դասավանդման թեմայով վերապատրաստում կանցնեն «Deutsche Welle» ակադեմիայի մեթոդաբանությամբ։ Հաջորդ փուլում նրանք կմշակեն և կներկայացնեն առարկայական ծրագրեր՝ իրենց նախնական առաջարկների հիման վրա։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ;
- Ծանոթություն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին;
- Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV, նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) և կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը) *********@****************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով «Media Management E-school»։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, *********@****************.**, հեռ․ 055 89 57 00։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ATTACHMENTS:

ATTACHMENTS Կրթական ծրագրի ձևաթուղթը - MIC_CourseOutline_Eschool (1).docx

ABOUT COMPANY: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում է արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում է «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://mediainitiatives.am/: