Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Դիսպետչեր
This announcement  has been retrieved
Company: Spayka
Location: Երևան, Armenia
Deadline: 13 ապրիլի, 2022

JOB DESCRIPTION: 

«Սպայկա» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ իրականացնելու բեռնատարների երթերը կարգավորող դիսպետչերի աշխատանքը տրանսպորտի դեպարտամենտում:

RESPONSIBILITIES: 

- Վերահսկել և կառավարել երթուղում գտնվող տրանսպորտային միջոցների շարժը;
- Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ և ղեկավարել նրանց աշխատանքը երթուղու ընթացքում;
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն; կդիտարկվեն նաև նորավարտ ուսանողների տվյալները;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է տրանսպորտի կամ բեռնափոխադրումների բնագավառում;
- Ռուսերենի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office իմացություն;
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Բանակցություններ վարելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվություն, կարգապահություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Դիսպետչեր»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 44 44 հեռախոսահամարով:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ABOUT COMPANY: 

«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.spayka.am: