Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
This announcement  has been retrieved
Company: South Caucasus Regional Water Management Program (
Location: Երևան, Armenia
Deadline: 27 Մարտի 2025թ

COMPETITION TYPE: 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

DETAIL DESCRIPTION: 

Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը (ՀԿՋՌԿ) հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ աջակցելու Հարավային Կովկասի երեք երկրների միջև արդյունավետ անդրսահմանային ջրային համագործակցությանը և երկխոսությանը, ինչպես նաև բարելավելու ջրային անվտանգությունը և ջրային ռեսուրսների կառավարումը։
ՀԿՋՌԿ-ն ուրախությամբ հայտնում է դրամաշնորհների ծրագրի տարեկան հայտարարության մասին (ԾՏՀ)։ ԾՏՀ թիվ 1-ը նպատակ ունի խրախուսել համատեղ ջանքերն ու նորարարական լուծումներն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում ջրի անվտանգության ամրապնդմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և բնապահպանական արդյունավետ համագործակցությանը: Նպատակային ֆինանսավորման միջոցով ծրագիրը կխթանի համայնքահեն նախաձեռնությունները, կաջակցի կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերին և կնպաստի ներառական մոտեցումների զարգացմանը՝ միտված ջրային անվտանգության և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրին վերաբերող այլ մարտահրավերներին լուծմանը:

APPLICATION PROCEDURES: 

ԾՏՀ-ի կամ դրա բովանդակության հետ կապված ցանկացած հարցադրում հարկավոր է ուղարկել ******@*****.*** էլեկտրոնային հասցեին:

Շահագրգիռ կողմերի համար կկազմակերպվեն նաև առցանց տեղեկատվական հանդիպումներ: Նրանք կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/gQ0dyMf0fV՝ նախապես տեղեկացվելու առցանց հանդիպման օրվա և ժամի մասին: Հեռախոսազանգեր չեն ընդունվում:

Մանրամասն տեղեկությունները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով. https://bit.ly/USAID-SCRWMP-APS

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 27 մարտի, 2025թ.

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

ՀԿՋՌԿ-ը հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ աջակցելու Հարավային Կովկասի երեք երկրների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) միջև արդյունավետ անդրսահմանային ջրային համագործակցությանը և երկխոսությանը, ինչպես նաև բարելավելու ջրային անվտանգությունը և ջրային ռեսուրսների կառավարումը։