Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
ԵՊՀ Իջևանի Մասնաճյուղի Տնօրեն
This announcement  has been retrieved
Company: Երևանի Պետական Համալսարան
Location: Իջևան, Տավուշի մարզ, Armenia
Deadline: 29 փետրվարի, 2020

COMPETITION TYPE: 

Աշխատանքի մրցույթ

DETAIL DESCRIPTION: 

Երևանի Պետական Համալսարանը փնտրում է թեկնածու Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր հաստիքի համար: Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԻՄ 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը: Աշխատելով ԵՊՀ աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԻՄ ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի ԻՄ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը:

REQUIREMENTS: 

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունե­ցող անձինք: Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ Մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպ­քում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը;
- Լուսանկար;
- Ինքնակենսագրություն/ ռեզյումե;
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը և դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ;
- Հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներ­կայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ PDF ձևաչափով։

APPLICATION PROCEDURES: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-ից մինչև փետրվարի 29-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղարին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գ. Հայրապետյան): Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ՝ *****@***.**):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 16-ին Երևանի Պետական Համալսարանում: