Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Evocalab 5. Ապագա Վարկային Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Duration: 2 ամիս
Start Date: 20 Դեկտեմբերի, 2019
Deadline: 15 Դեկտեմբերի, 2019

JOB DESCRIPTION: 

Evocalab-ը երկամսյա ծրագիր է, որը ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում` աջակցելու երիտասարդներին գիտելիքի և փորձի ձեռքբերման հարցում: Evocalab 5-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հմուտ վարկային մասնագետ: Ծրագիրը մեկնարկում է դեկտեմբերի 20-ին:

Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի և վարկավորման գործընթացների մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն վարկային ստորաբաժանումներում և մասնաճյուղերում;
- Աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Հաղորդակցման և հաճախորդների ներգրավման գերազանց հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական առնվազն 3 ժամ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ **@*********.** էլ. հասցեին ուղարկելով մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, լուսանկար և ինքնակենսագրական (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով՝ վերնագրում նշելով «Evocalab 5. Ապագա Վարկային Մասնագետ»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :