Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Evocalab 6
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Start Date: 01 մարտի, 2020
Deadline: 20 փետրվարի, 2020

JOB DESCRIPTION: 

EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. մարտի 1-ին:

Եթե թեկնածուները.
- Ակտիվ են, ստեղծագործ և մոտիվացված,
- Ցանկանում են սկսել իրենց կարիերան ամենաթվային թիմում,
- Պատրաստ են ձեռք բերել գիտելիքներ և փորձ,

Ուրեմն EvocaLab 6-ը հենց իրենց համար է!

Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Աշխատանքի հնարավորություն Էվոկաբանկում;
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում;
- Հնարավորություն ծանոթանալու Էվոկաբանկի ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Առնվազն չորրորդ կուրսի ուսանող;
- Բարձր առաջադիմություն;
- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծական ճկուն միտք;
- Թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն;
- Օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 3 ժամ:

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար **@*********.** էլեկտրոնային հասցեին ուղարկիր մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու ես ցանկանում մասնակցել ծրագրին, և ինքնակենսագրական (CV) PDF ֆորմատով ու լուսանկարով` վերնագրում նշելով «EvocaLab 6»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :