Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Դասընթացի Մոդուլի Մշակման և Վարման Փորձագետ
This announcement  has been retrieved
Company: NEF
Location: Երևան, Armenia
Duration: 2 months
Start Date: 01 September 2023
Deadline: 31 Օգոստոսի 2023

TERM: 

Պայմանագրային

JOB DESCRIPTION: 

Սույն աշխատանքի նպատակն է բարձրացնել ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի դերը հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում և զարգացնել վերջիններիս կարողությունները՝ նախապես հատկորոշված կարիքներից ելնելով:

Աշխատանքը նախատեսում է՝
- Ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի կարողությունների զարգացման թրեյնինգային թվային մոդուլների պատրաստում, որոնք կվերաբերեն (սակայն չեն սահմանափակվի) քաղաքացիական նախաձեռնություններին առնչվող հիմնարար տարրերին՝ ռազմավարության մշակմանը, մոբիլիզացմանը, գնահատմանը, որոշումների կայացմանը և մոնիտորինգին;
- Մշակված մոդուլներով դասընթացների անցկացում ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի համար՝ ՀՀ մարզերում և Երևանում (5 եռօրյա դասընթաց, ընդհանուր թվով շուրջ 130 մասնակից)։

RESPONSIBILITIES: 

- STRIVE ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևանում իրականացված ոչ-ֆորմալ խմբերի քարտեզագրման և բացահայտված կարիքների հիման վրա հատկորոշել և մշակել ոչ ֆորմալ խմբերի 5-10 հաջողված պատմություններ;
- Նշված քարտեզագրման արդյունքների և սեփական փորձի ու կատարած հետազոտությունների հիման վրա մշակել ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների մոդուլներ և դրանց կիրառման մեթոդներ: Ակնկալվող թեմաները կարող են լինել՝ Ոչ ֆորմալ խմբերի աշխատանքի ընթացակարգեր և ռազմավարություններ, Ոչ ֆորմալ խմբերի աշխատանքի մեթոդներ, խմբերի մոբիլիզացում, Նախաձեռնությունների և գաղափարների մշակում, Նորարարություններ, Ռիսկերի կառավարում, Ծրագրերի մոնիտորինգ, գնահատում, Հաշվետվողականություն և թափանցիկություն, Հաղորդակցություն, համայնքի ներգրավում, համագործակցություն՝ այդ թվում ՏԻՄ-ի հետ, շահերի պաշտպանություն, Ոչ ֆորմալից անցում ֆորմալի՝ իրավաբանական անձի ձևավորում և գրանցում, այլ (մոդուլների թեմաները կարող են փոփոխվել՝ կախված քարտեզագրման և կարիքների գնահատման արդյունքներից);
- Մշակված մոդուլները քննարկել և փորձարկել STRIVE ծրագրի աշխատանքային թիմի և գործընկերների հետ համատեղ;
- Նշված մոդուլներով անցկացնել դասընթացներ ոչ ֆորմալ խմբերի և ծրագրի գործընկերների համար (շուրջ 130 մասնակից);
- Դասընթացների անցկացման արդյունքում մոդուլներում կատարել փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության;
- Գնահատել մոդուլների կիրառման հետ կապված հնարավոր ռիսկերը և նախանշել դրանց կառավարման ուղիները;
- Պատրաստել վերջնական փաթեթ՝ ներառելով մոդուլները և կիրառման մեթոդները (հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, որը կներառի նաև ուսուցանման համար ռուսերեն/անգլերեն հավելյալ նյութեր և հղումներ)։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- Ոչ ֆորմալ կրթության ոլորտում աշխատանքային/ուսուցանման փորձ;
- Դասընթացների մոդուլներ կազմելու/վերանայելու փորձ;
- Միջազգային ծրագրերում աշխատելու փորձ;
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ;
- Հայաստանյան ՔՀԿ-ների, ոչ ֆորմալ խմբերի գործունեության մասին տեղեկացվածություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
- Վարժ գրելու հմտություններ;
- Վերլուծելու հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար անհրաժեշտ է https://neareast.bamboohr.com/careers/304 հասցեին ուղարկել՝
- Ինքնակենսագրական (CV)՝ հնարավորինս բացված ձևաչափով (օր․ Europass CV);
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակների ներկայացում էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում` հղումներով;
- Նախատեսված աշխատանքի մշակման գործողությունների հակիրճ նկարագիրը՝ ներառյալ բյուջեն և ժամանակացույցը;
- 1-2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուին):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 

Expert/Expert Team

ADDITIONAL NOTES: 

Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ:
Կազմակերպությանը ծանոթանալու համար խորհուրդ է տրվում այցելել www.neareast.org

ABOUT: 

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ՛՛ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE)՛՛ ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են ՔՀԿ-երի կազմակերպական կարողությունների բարելավում, նպատակային ֆինանսական աջակցություն, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացում, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացում, կամավորության խթանում:

ABOUT COMPANY: 

The Near East Foundation (NEF) is a non-profit international development organization that has supported livelihoods recovery and community-based economic development in the Middle East, Africa, and Caucasus since 1915. NEF draws on local teams, experience, and partnerships in these regions to create community-led solutions to improve livelihoods and local governance among conflict and crisis-affected groups, while maintaining neutrality and ensuring inclusiveness in our approach. Working through a network of country offices and local partners, NEF currently has operations in ten countries: Armenia, Jordan, Lebanon, Iraq, Mali, Morocco, Palestine, Sudan, South Sudan, and Syria. Our programs are organised around three pillars: Inclusive Economic Development, Climate-resilient Development, and Stabilisation and Peacebuilding.