Close Search

Jobs and Careers

Switch to modern view Open search Close search
finansakan-ajakcvouthyvoun-hayastanvoum-marzayin-media-ynkervouthyvounnerin
Ֆինանսական Աջակցություն Հայաստանում Մարզային Մեդիա Ընկերություններին
06 May 2021
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Mar 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Mar 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Mar 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Mar 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Mar 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Mar 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Mar 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Mar 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Mar 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Mar 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Mar 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Mar 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Mar 2026
tpagrich
Տպագրիչ
27 Mar 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Mar 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Mar 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Mar 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Mar 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Feb 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Mar 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Mar 2026
store-manger-feb26
Store Manger
20 Feb 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Mar 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Mar 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Feb 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Feb 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Feb 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Feb 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Mar 2026
Ֆինանսական Աջակցություն Հայաստանում Մարզային Մեդիա Ընկերություններին
This announcement  has been retrieved
Company: DW Akademie
Location: Բոլոր մարզեր, Armenia
Duration: Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի 2 ժամանակահատվածի համար՝ առաջին փուլը կսկսվի 2021թ հուլիսի 15-ին և կավարտվի 2022թ մարտի 15-ին, երկրորդ փուլը կսկսվի 2022թ ապրիլի 1-ին և կավարտվի 2022թ դեկտեմբերի 31-ին:
Deadline: 31 մայիսի, 2021

COMPETITION TYPE: 

Հայտերի ընդունման հայտարարություն

DETAIL DESCRIPTION: 

Դոյչե Վելլե Ակադեմիայի (գլխավոր գործընկեր), Բրիտանական հեռարձակման կորպորացիայի ՄեդիաԷքշն ծրագրի («Բի-բի-սի»), «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր մեդիաընկերությունների կոնսորցիումը՝ պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. կայուն և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ստեղծում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ, որն ի վիճակի է կատարելու հսկիչ դեր հայ հասարակության համար: Մասնավորապես, ծրագրի նպատակն է աջակցել հայկական անկախ լրատվամիջոցներին՝ դառնալու ավելի պրոֆեսիոնալ և ֆինանսապես կայուն: Ծրագիրը նախատեսում է իրականացնել գործողությունների և միջոցառումների շարք, այդ թվում՝ մեդիամենեջմենթի առցանց դպրոցի (E-School) ստեղծում, փաստերի ստուգման և հետաքննական լրագրության հմտությունների զարգացում, կապերի ամրապնդում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև մարզային լրատվական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/DWAkademie.EuropeAndCentralAsia/ ։
Ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Ծրագիրը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանյան 10 մարզային լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, առցանց և տպագիր մամուլ)՝ հնարավորություն տալով մշակելու համապատասխան բովանդակության ստեղծման և կայունության ռազմավարություն:
Առաջարկվող նախագծերը պետք է․
- Լրացնեն և հարստացնեն կազմակերպության ընթացիկ աշխատանքը;
- Ներառեն գործողություններ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունն այնպիսի սոցիալական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները, մարգինալացված խմբերը, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, և/ կամ տարածաշրջանային կայունությունը։
Յուրաքանչյուր հաջող ծրագրի իրականացման համար կտրամադրվի առավելագույնը 20,000 եվրոյի չափով դրամաշնորհ:

REQUIREMENTS: 

Հայտը շահած կազմակերպությունները կդառնան ինչպես Հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ երկրների և եվրոպական գործընկերների մեդիացանցի անդամ՝ ստանալով տարբեր համատեղ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: Կստանան նաև վիդեոմետրիքսի միջոցով լսարանի հետազոտության և դրա արդյունքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման(լսարանի պահանջներն ու սպասելիքներն առավել լավ հասկանալու համար)հնարավորություն:
Առաջարկվող միջոցառումները պետք է առնչվեն բնության պահպանության և կլիմայական փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության, մարգինալացված խմբերի և գենդերային խտրականության, հակամարտությունների կամ այլ սոցիալական զգայուն թեմաներին:
Ֆինանսավորում կարող է տրամադրվել մեդիա արտադրանքի համար, ինչպիսիք են առցանց և սոցիալական ցանցերը, ռադիո, վիդեո կամ հեռուստատեսային ռեպորտաժները (օրինակ՝ վերոնշյալ թեմաներով նյութերի շարք): Նախապատվությունը կտրվի առցանց լրատվամիջոցներին:
Հայտ ներկայացնելու համար դիմումատուն պետք է.
- Լինի ՀՀ-ում գրանցված իրավաբանական, անկախ ոչ-առևտրային կամ մեդիա կազմակերպություն (հեռուստատեսային, ռադիո, առցանց կամ տպագիր մամուլ);
- Գործի մայրաքաղաքից դուրս և ունենան մարզային գրասենյակ;
- Ունենա նվազագույնը 2 տարվա գործունեության փորձ՝ գրանցման օրվանից սկսած;
- Ունենա հաշվապահական հաշվառման հստակ համակարգ և ընթացակարգ, ներառյալ ֆինանսական գործարքների պատշաճ փաստաթղթավորումը։
Առաջնահերթություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք հեռավոր բնակավայրերում լուսաբանում են հասարակությանն առնչվող թեմաներ և աջակցում են կին լրագրողներին:
Ֆինանսական աջակցության համար հայտադիմում ներկայացնող մեդիա ընկերությունները պետք է տեղակայված լինեն ՀՀ գյուղական, գերադասելի է հեռավոր շրջաններում: Յուրաքանչյուր դիմող կարող է հայտ ներկայացնել միայն մեկ փուլի համար: Յուրաքանչյուր դիմումատու կարող է ներկայացնել ընդամենը մեկ հայտ:

APPLICATION PROCEDURES: 

Քայլ 1. Դիմումի, աշխատանքային պլանի, բյուջեի, ինչպես նաև աջակցող փաստաթղթերի (գրանցման վկայական, տարեկան ֆինանսական հաշվետվություն, իրականացվող ծրագրերի ցանկ, կազմակերպական աղյուսակ) ներկայացում՝ ըստ նախօրոք տրամադրվող ձևանմուշի: Հղումը՝ https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Նախագծի առաջարկները կարող են ուղարկվել հետևյալ էլ. հասցեին՝ ***********.*******@**.*** ։
Քայլ 2. Դրամաշնորհի պարգևատրում և պայմանագրի կնքում: Պայմանագրի ձևանմուշը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi ։
Ընկերությունը կկազմակերպի տեղեկատվական հանդիպում 17 մայիսի, 2021թ-ին Երևանի ժամանակով 12:00-14:00-ին։ Եթե ցանկանում եք մասնակցել այս միջոցառմանը կարող եք ***********.*******@**.*** էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակիցների անունները, էլեկտրոնային հասցեները և կազմակերպության անունը։
Դիմումատուն իրավունք ունի պարզաբանում ստանալու համար հարցեր ներկայացնել մինչև 14 մայիսի, 2021թ․ հետևյալ էլ.փոստին՝ ***********.*******@**.*** : Բոլոր հարցերի պատասխանները կամփոփվեն առցանց հարթակում ծրագրի համար բացված ընդհանուր փաստաթղթում (https://share.ard-zdf-box.de/s/APym9qcN8ag76gi), ինչպես նաև էլեկտրոնային փոստով կուղարկվեն բոլոր դիմումատուներին ոչ ուշ քան 21 մայիսի, 2021թ․:
Հայտը պետք է գրված լինի անգլերեն կամ հայերեն լեզվով: Ձեռագիր գրված հայտադիմումները չեն դիտարկվի: Դիմումը չպետք է գերազանցի 5 էջը: Նախատեսվող բյուջեն ներկայացվում է առանց նախապես տրամադրվող ձևանմուշի:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Հավելված I` Դիմումի համար (օգտագործել տրամադրվող ձևանմուշը);
- Հավելված II` Աշխատանքային պլանի/ժամանակացույցի համար (օգտագործել տրամադրվող ձևանմուշը);
- Բյուջե (ձևանմուշ չի տրամադրվում)։
Դիմումատուն էլեկտրոնային փոստով հայտադիմումին և լրացուցիչ հավելվածներին կից պետք է ուղարկի նաև ներքոնշյալ բնօրինակ փաստաթղթերի պատճեններ (սքան կամ ֆոտո տարբերակով).
- Գրանցման վկայական;
- Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվություն;
- Երկու կամ երեք հաջողված աշխատանքի (նախագիծ, հոդված, ռեպորտաժ, և այլն) օրինակ (ձևանմուշ չի տրամադրվում);
- Կազմակերպական աղյուսակ, որում պարունակում է տեղեկություն կազմակերպության մշտական և ժամանակավոր աշխատակիցների և վերջիններիս լրագրողական փորձառության վերաբերյալ (ձևանմուշ չի տրամադրվում)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ATTACHMENTS:

ATTACHMENTS . - Public Call - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.pdf ATTACHMENTS . - Annex I Application - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx ATTACHMENTS . - Annex II Timetable - Armenian - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx ATTACHMENTS . - Annex III Draft Contract - English - Financial Support to Regional Media Organisations in Armenia.docx ATTACHMENTS . - Annex IV General Conditions - English - Financial Support to Regional Media Organisations in Armenia.pdf