Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ֆինանսական Կազմակերպությունների Լուծարային Հանձնաժողովի Նախագահ/ Անդամ և Լուծարային Կառավարիչ
This announcement  has been retrieved
Company: CBA
Location: Yerevan, Armenia
Deadline: 15 Դեկտեմբերի 2023

JOB DESCRIPTION: 

Լուծարային հանձնաժողովի նախագահի/անդամի և լուծարային կառավարչի՝ արդեն իսկ լուծարման/ ինքնալուծարման գործընթացում գտնվող ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների լուծարման/ինքնալուծարման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կենտրոնական բանկը հրավիրում է հարցազրույցի ներքոնշյալ պահանջներին բավարարող անձանց:
Հարցազրույցն անցնելու դեպքում Դուք կուղղորդվեքոն Կանակարգ 20-ով սահմանված որակավորման ստուգման (այն անձինք, ովքեր չունեն որակավորման վկայական), որը բարեհաջող անցնելու դեպքում Դուք կստանաք լուծարային հանձնաժողովի նախագահի/ անդամի և լուծարային կառավարչի որակավորման վկայական՝ հետագայում ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցելու համար:

Նպատակն է՝
Ստեղծել Ֆինանսական կազմակերպությունների ոլորտային օրենքներով նախատեսված լուծարային հանձնաժողովի նախագահի/ անդամի և լուծարային կառավարչի որակավորման վկայական ունեցողների շտեմարան:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Տնտեսագիտական կամ իրավաբանական ոլորտի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում;
- Սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականի առկայություն;
- Ֆինանսական կազմակերպության լուծարային կառավարչի աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Ֆինանսական կազմակերպությունների լուծարմանն առնչվող օրենսդրության իմացություն;
- Գործողությունների և պլանների մշակման ունակություն;
- Խնդիրներ լուծելու, վերլուծելու և գնահատելու հմտություններ;
- Հայերենի՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://tinyurl.com/cba-careercenteram Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592- 592 (ներքին՝ 51-16), Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Please note, that only shortlisted candidates will be contacted and notified of the further selection process.