Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ֆինանսական Տնօրեն
This announcement  has been retrieved
Company: Պանո/ Pano
Location: Երևան, Armenia
Deadline: 02 սեպտեմբերի, 2021

TERM: 

Լրիվ դրույք (աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա (ազատ օր՝ կիրակի), 09:00-18:00)

JOB DESCRIPTION: 

«Պանո» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում է մինչև 50 տարեկան, բարձրագույն կրթությամբ Ֆինանսական տնօրենի: Ընտրված թեկնածուն աշխատելու է գրանցված, աշխատավարձը ստանալու է բանկային քարտով:

RESPONSIBILITIES: 

Ֆինանսական տնօրենի հիմնական պարտականություններն են՝
- Կազմել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները;
- Իրականացնել ընկերությունների ֆինանսական պլանավորում ընթացիկ տարվա և հետագա 3 տարիների համար;
- Իրականացնել ընկերությունների գործունեության ֆինանսական վերլուծություն, խնդիրների բացահայտում, լուծումների փնտրում;
- Իրականացնել ընկերությունների դրամական հոսքերի կանխատեսում և պլանավորում, նախորդ ժամանակահատվածներում պլանի կատարման գնահատում և վերլուծություն;
- Իրականացնել արտադրական գործընթացների մշակում, մոդիֆիկացիա և օպտիմալ գործընթացների ներդրում;
- Մշակել ընկերության աշխատակիցների ներքին հաշվետվողականության համակարգը տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով;
- Կատարել արտադրատեսակների ինքնարժեքի և վաճառքի գնի հաշվարկ;
- Մշակել նոր նախագծեր, գնահատել դրանց ֆինանսական արդյունավետությունը, կազմել նախագծերի պրեզենտացիաներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Ֆինանսական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ֆինանսական տնօրենի պաշտոնում;
- Բարեկիրթ պահվածք;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- 1C 8,3 ծրագրի և համակարգչային MS Office փաթեթի իմացությունը պարտադիր է:

APPLICATION PROCEDURES: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «ֆինանսական Տնօրեն»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

600,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)

ABOUT COMPANY: 

«Պանո» ՍՊԸ հանդիսանում է հացաբուլկեղեն արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանի և ԼՂՀ տարածքներում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: