Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ֆինանսների/ Դրամաշնորհների Կառավարիչ
This announcement  has been retrieved
Company: TIAC
Location: Երևան, Armenia
Duration: Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանի սահմանմամբ
Start Date: Հնարավորինս շուտ
Deadline: 20 սեպտեմբերի, 2021

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է դրամաշնորհների կառավարիչ, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի կազմակերպության դրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին: Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

RESPONSIBILITIES: 

Դրամաշնորհների կառավարիչն իրականացնելու է կազմակերպության ծրագրերի ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական օրենսդրության և շնորհատու կազմակերպությունների պահանջներին համապատասխան, մասնավորապես`

Ֆինանսական հոսքերի կառավարում/ վերահսկողություն
- Կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը;
-ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը;
- Իրականացնել կազմակերպության կողմից ստացված/ տրված դրամաշնորհների/ ենթադրամաշնորհների ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն՝ ապահովելով ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջներին;
- Ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը՝ ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում;
- Վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության;
- Հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ;
- Ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար:

Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում
- Մշակել/ թարմացնել կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը;
- Մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների;
- Աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը;
- Մշակել/ թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն) և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն:

Հաղորդակցություն
- Կազմակերպել/ անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝ ներկայացնելով շնորհատու և կազմակերպության պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին ֆինանսական մասով;
- Ապահովել պատշաճ հաղորդակցություն դրամաշնորհատուների/ ենթադրամաշնորհառու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ, ինչպես նաև ԹԻՀԿ ծրագրային թիմերի հետ;
- Տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում;
- Դրամաշնորհների ֆինանսական կառավարման 3-5 տարվա աշխատանքային փորձ;
- ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառություն;
- Բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ;
- Ֆինանսական հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ;
- Տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի և անգլերենի իմացություն;
- Excel-ի գերազանց իմացություն; ՀԾ-ի իմացությունը ցանկալի է;
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ;
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն;
- Խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ;
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն;
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք, որորնք համապատասխանում են վերը նշված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով ****@************.** էլ. հասցեին մինչև վերջնաժամկետի ավարտը՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ֆինանսների/ Դրամաշնորհների Կառավարիչ»): Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

INTENDED AUDIENCE: 

Ֆինանսական մասնագետներ/ ղեկավարներ

ADDITIONAL NOTES: 

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս կազմակերպությունը առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

ABOUT COMPANY: 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ. ռազմավարու­թյան հիմքում: