Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գլխավոր Երկրաբան
This announcement  has been retrieved
Company: Chaarat Kapan
Location: Կապան, Սյունիքի մարզ, Armenia
Deadline: 31 մարտի, 2020

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Չաարատ Կապան ՓԲԸ փնտրում է թեկնածու Գլխավոր երկրաբանի թափուր հաստիքի համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել հանքային ռեսուրսների բազայի համակարգված վերահսկողություն՝ հետախուզական և շահագործման աշխատանքների առավել ռացիոնալ ուղղությունները որոշելու համար;
- Իրականացնել հանքի երկրաբանական մոդելի կազմում և համադրում;
- Իրականացնել հանքի հաստատված պաշարի ռացիոնալ շահագործում;
- Կազմակերպել և իրականացնել բոլոր տեսակի երկրաբանահետախուզական աշխատանքներ;
- Կազմակերպել հանքի շահագործական երկրաբանության հերթափոխային աշխատանքները;
- Մասնակցել հանքաարդյունաբերության շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծմանը և պլանավորմանը;
- Մասնակցել լեռնային աշխատանքների անվտանգ կատարման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը;
- Հետազոտական աշխատանքների գործընթացը բարելավելու համար արտադրության մեջ ներդնել հետախուզության նոր միջոցներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստորգետնյա երակային տիպի հանքավայրերում:
- Ընդերքի ուսումնասիրման, հետազոտման և շահագործման տեխնիկական միջոցների և մեթոդների կիրառման գործընթացի իմացություն;
- Ստորգետնյա հանքի շահագործական երկրաբանական ծառայության աշխատանքների կազմակերպման և իրականացման հմտություն;
- Երկրաբանական Բլոկ Մոդելի կառուցման, համադրման հմտություն;
- Օգտակար հանածոների պաշարների շարժի և պայմանների վերաբերյալ հաշվարկների և հաշվառման իմացություն;
- MS Office փաթեթի, Datamine Studio, Surpac, LeapFrog, AutoCAD ծրագրերի իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*******.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Երկրաբան»)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝ https://chaarat.am/en/: