Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գլխավոր Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: WRC
Location: Երևան, Armenia
Deadline: 09 հոկտեմբերի, 2020

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ փնտրում է թեկնածու Գլխավոր հաշվապահի հաստիքի համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել կազմակերպության և ընթացիկ ծրագրերի հաշվապահական հաշվառման վարում և ընթացիկ ծախսերի վերահսկողություն;
- Կատարել դրամական միջոցների և ֆինանսական գործարքներ;
- Մշակել հարկային և օրենքով սահմանված այլ հաշվետվություններ;
- Իրականացնել ֆինանսական տվյալների մուտքագրումը/ ամփոփումը հայկական հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում;
- Աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային ‎ֆինանսական աուդիտի անցկացման աշխատանքներին;
- Վարել կադրային գործառնություններ;
- Կատարել այլ աշխատանքային պարտականություններ կազմակերպության տնօերնի հանձնարարությամբ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ առնչվող այլ ոլորտում;
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Հասարակական կազմակերպությունում աշխատանքային փորձ;
- Համապատասխան ոլորտների օրենսդրության գերազանց իմացություն;
- Դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ, ՀԾ իմացություն;
- Ֆինանսական հաշվետվությունների մշակման հմտություններ;
- Հայերեն և անգլերեն լեզուների (բազային) իմացություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություններ;
- Համակարգչային ունակություններ MS Office ծրագրով (Word, Excel);
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Ուշադրություն մանրուքներին;
- Կարգապահություն, ճշմարտախոսություն, ազնվություն:

APPLICATION PROCEDURES: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով (պարդադիր է լուսանկարով) ***********@*****.*** հասցեին՝ նամակի վերնագրում նշելով "Գլխավոր հաշվապահ": Միայն վերոնշյալ պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Աշխատանքը լրիվ դրույքով է և այլ աշխատանքների հետ համատեղել հնարավոր չէ։

ABOUT COMPANY: 

«Կանանց իրավունքների կենտրոնը» հասարակական կազմակերպություն է, որը աշխատում է կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության ոլորտում՝ ապահովելով տուժած կանանց և երեխաներին անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ և աջակցությամբ: