Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գլխավոր Հաշվապահի Տեղակալ
This announcement  has been retrieved
Company: Թել-Սել/ TelCell
Location: Երևան, Armenia
Duration: Հիմնական
Deadline: 05 հունիսի, 2021

JOB DESCRIPTION: 

Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Գլխավոր հաշվապահի տեղակալի, ով զբաղվելու է հաշվետվությունների կազմման նախապատրաստական աշխատանքների ամփոփումով և ներկայացնելու է գլխավոր հաշվապահին, ինչպես նաև իրականացնելու է ընկերության ծախսերի անալիտիկ հաշվառման վերահսկողությունը։ Գլխավոր հաշվապահի տեղակալը հաշվետու է լինելու ընկերության գլխավոր հաշվապահին։

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել ամսական, եռամսյակային և տարեկան ՀՀ հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ՀՀ Վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել կառավարչական հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ընկերության ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Վերահսկել և վերաներկայացնել ընկերության հաշվապահական հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը;
- Վերահսկել ընկերության ծախսերի անալիտիկ հաշվառման իրականացումը՝ ըստ սահմանված հոդվածների;
- Իրականացնել հարկային ոլորտին առնչվող իրավական ակտերի փոփոխությունների, նախագծերի ուսումնասիրում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գլխավոր հաշվապահի այլ հանձնարարություններ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է ֆինանսական ոլորտում);
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն (ACCA որակավորումը ցանկալի է);
- Կազմակերպության գործունեության ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների, ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի և հարկային օրենսդրության իմացություն;
- ՀՀ ԿԲ կողմից տրված` վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական, կամ կարճ ժամկետում այն ստանալու պատրաստակամություն;
- ՀԾ-7 և e-invoicing ծրագրերի իմացություն;
- Excel-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն;
- Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն;
- Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում. ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ******@*******.** էլ. հասցեին` նշելով հաստիքի անվանումը «Գլխավոր հաշվապահի տեղակալ»: Կազմակերպությունը շնորհակալ է հետաքրքրված բոլոր անձանց, այնուամենայնիվ՝ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում վճարների ընդունման համակարգ է, որի ծառայությունները ընդգրկում են մայրաքաղաքը և Հայաստանի բոլոր մարզերը: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ www.telcell.am: