Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գլխավոր Իրավաբան
This announcement  has been retrieved
Company: Enterprise Armenia
Location: Երևան, Armenia
Deadline: 19 ապրիլի, 2023

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

«Ներդրումների Աջակցման Կենտրոն» հիմնադրամը փնտրում է (աշխատանքի է հրավիրում) գլխավոր իրավաբանի: Հիմնադրամը կարևորում է կազմակերպության շահերի բարձր արդյունավետությամբ պաշտպանությունը և փնտրում է գլխավոր իրավաբանի, ով կարող է աջակցել կազմակերպությանը այս գործում:

RESPONSIBILITIES: 

- Համակարգել Հիմնադրամի իրավաբանական թիմի աշխատանքները;
- Կազմակերպել հիմնադրամի իրավական ակտերի մշակման գործընթացը;
- Ներկայացնել կազմակերպության շահերը դատական և այլ կառույցներում;
- Տրամադրել իրավական խորհրդատվություն հիմնադրամի աշխատակիցներին;
- Կազմել իրավաբանական բնույթի փաստաթղթեր;
- Աջակցել կազմակերպության իրավական գործունեությանը;
- Ապահովել գործընկերների հետ կնքվող փաստաթղթերի օրինականությունը;
- Կազմել դատավարական փաստաթղթեր (հայցեր, բողոքներ, դիրքորոշումներ):

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ, ներառյալ MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook)-ի իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, համբերատարություն;
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ճշտապահություն, հետևողականություն;
- Բարձր էթիկական նորմեր;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն և կոնֆլիկտների լուծման կարողություն:

APPLICATION PROCEDURES: 

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական տվյալները (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ **@***.** : CV-ներն ուղարկելիս խնդրում ենք նշել, թե որ հաստիքի համար եք դիմում («Գլխավոր Իրավաբան»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Էնթերփրայզ Արմենիան» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) Հայաստանի ներդրումների խթանման պաշտոնական մարմինն է: Կենտրոնի առաջնային առաքելությունն է խթանել և սպասարկել օտարերկրյա և տեղական ներդրումները, ներգրավել նոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ, տրամադրել հետներդրումային սպասարկման ծառայություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող օտարերկրյա ներդրողներին, ինչպես նաև աջակցել տեղական արտահանողներին: