Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գլխավոր Տնօրենի Օգնական - Ռեֆերենտ
This announcement  has been retrieved
Company: Փրայմ Քրեդիտ
Location: Երևան, Armenia
Deadline: 18 օգոստոսի, 2021

JOB DESCRIPTION: 

«Փրայմ Քրեդիտ» Վարկային Միություն ՓԲԸ փնտրում է Գլխավոր Տնօրենի Օգնական - Ռեֆերենտ:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել ղեկավարի գործավարության (ներառյալ՝ նամակագրության) վարում, ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի ստուգում;
- Կազմակերպել ընդունարանի աշխատանքը, ղեկավարի մոտ այցելուների ընդունելությունը, ընդունել հեռախոսազանգեր;
- Կազմել և վարել ղեկավարի օրակարգը, կազմակերպել գործուղումները;
- Իրականացնել ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն;
- Իրականացնել ղեկավարի մոտ վարվող քննարկումների արձանագրում և տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովում;
- Կատարել գրավոր թարգմանություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով;
- Կատարել տնօրենի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը նմանատիպ պաշտոնում (նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում) կդիտվի որպես առավելություն;
- Փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office, Outlook);
- Կազմակերպչական, հաղորդակցման հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված, վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել **@***********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Assistant»: Հարցազրույցին կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.