Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գնումների Խորհրդատու
This announcement  has been retrieved
Company: Armenian Territorial Development Fund
Location: Yerevan, Armenia
Deadline: 20 Մայիսի 2024

TERM: 

Լրիվ

JOB DESCRIPTION: 

ՀՏԶՀ ՏԻԱԲ ծրագիրը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է ծրագրի գնումների մասնագետ-խորհրդատուի։ Գնումների մասնագետ-խորհրդատուն պատասխանատու է ՀՏԶՀ ծրագրերի հետ կապված շինարարական աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար:

RESPONSIBILITIES: 

Աշխատանքային պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալ կետերով.
- Գործուն մասնակցություն մրցույթների տեխնիկական առաջադրանքների կազմմանը;
- Մրցութային փաթեթների կազմում;
- Հրավերների ուղարկում կամ հրապարակում (www.procurement.am, www.armeps.am, www.atdf.am);
- Գնահատման հաշվետվությունների կազմում (գնահատող հանձնաժողովի կազմում հանդես գալով որպես հանձնաժողովի քարտուղար);
- Գնումների արդյունքների նախապատրաստում ԱՄՆ ՄԶԳ ուղարկելու համար (անհրաժեշտ նյութերի պատճենահանում, փաստաթղթերի կազմում, ուղեկցող նամակների նախապատրաստում);
- Պայմանագրի կազմում;
- Կնքված պայմանագրերի մասին ինֆորմացիայի հրապարակում (www.procurement.am, www.atdf.am կայքէջերում;
- Հաշվետվությունների կազմում;
- Տարեկան գնումների պլանի կազմում;
- ԿՏՀ-ում խորհրդատվական ծառայությունների, շինաշխատանքների և ապրանքների գնմանը վերաբերող ողջ տեղեկատվության մուտքագրում;
- Գնման ընթացքի մասին գնումների բաժնի պետին զեկուցում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների գրանցման համապատասխան լիազորագրերի կազմում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների նպատակային նվիրաբերության պայմանագրերի և դրանց փոփոխությունների կազմում։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Տնտեսագիտության, ֆինանսների, վարչարարության, մարքեթինգի, հանրային կառավարման, և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն (դիպլոմ կամ մագիստրոսի աստիճան);
- Գնումների ոլորտի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային և տեղական կազմակերպություններում, /Գնումների միջազգային ընթացակարգերի տիրապետում (USAID, WB, ADB, EBRD կամ այլ);
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.**, *.**********@****.** էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Գնումների Խորհրդատու»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Armenian Territorial Development Fund (ATDF) was established on the basis of restructuring of the Armenian Social Investment Fund (ASIF) to fulfill the requirements of the 2014-2025 Strategic Program on Prospective Development of the Republic of Armenia. For more information about the Company, please visit: http://www.atdf.am/hy/Home.