Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գրասենյակի Մասնագետ-տնտեսագետ
This announcement  has been retrieved
Company: OFSM
Location: Yerevan, Armenia
Deadline: 06 Մայիսի 2024

TERM: 

Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

JOB DESCRIPTION: 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Գրասենյակի մասնագետ-տնտեսագետի թափուր հաստիքի համար։ Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:

RESPONSIBILITIES: 

- Կատարել հաշվարկներ Գրասենյակում քննվող պահանջների շրջանակներում (մասնավորապես՝ վարկային, ավանդային պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի հաշվարկների իրականացում);
- Կազմել Գրասենյակի գործունեությանը վերաբերող ամսական և եռամսյակային հաշվետվություններ;
- Պատրաստել Խորհրդին և Գրասենյակի ղեկավարությանը ներկայացվող վիճակագրական հաշվետվություններ;
- Կատարել վերլուծություններ՝ հիմնվելով բողոքների և պահանջների վիճակագրության վրա;
- Օժանդակել Գրասենյակի հաշվապահի գործունեությանը
- Վարել Գրասենյակի մուտքերի հաշվառման ծրագիրը;
- Պատրաստել հաշվետվություններ մուտքերի հաշվառման ծրագրի տվյալներին համապատասխան;
- Իրականացնել ժամկետանց միջոցների, դեբիտորական պարտքերի հավաքագրման աշխատանքները;
- Համապատասխան հաշիվների/փոխանցումների համաձայն պատրաստել զեկուցագրեր և դիմումներ;
- Հաշվառել պայմանագրերը, մուտքագրել համակարգ;
- Իրականացնել գույքագրում;
- Իրականացնել այլ ընթացիկ գործառնություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- MS Office (մասնավորապես՝ Excel և Word) գերազանց իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Հաշվապահական դասընթացների վկայականը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:

APPLICATION PROCEDURES: 

Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ****@***.** էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Գրասենյակի մասնագետ-տնտեսագետ: Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:
Դիմելու վերջնաժամկետը ս/թ մայիսի 6-ն է:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Հաշտարարի գրասենյակը իրավասու է քննել
• ֆիզիկական անձանց,
• ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանկան անձանց,
• ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձանց (օրինակ՝ երաշխավոր, գրավ տրամադրած անձ և այլն) կողմից ներկայացված պահանջ-դիմումները:
Գրասենյակ կարող են դիմել 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գույքային, ինչպես նաև վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներով։ Սպառողը Հաշտարարին պահանջ-դիմում կարող է ներկայացնել ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ.` (+ 374 60) 70-11-11
Ֆաքս` (374 10) 58 24 21
Էլ. հասցե` info@fsm.am, www.fsm.am
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00:






The Office of the Mediator is competent to consider demand-complaints of
• Individuals,
• Individual entrepreneurs or legal entities which, in accordance with the RA Tax Code, are the subject of microenterprises,
• Guarantors and pledgers,
The Office of FSM of Armenia is empowered with a right to examine actions presenting a property claim not exceeding ten million Armenian drams or its foreign exchange equivalent amount or a non-property claims related to credit information. The consumer can present a complaint/claim against following financial organizations acting in Armenia:
- Banks
- Credit organization
- Insurance companies
- Armenian auto insurers’ bureau
- Insurance brokers
- Investment companies
- Pawnshops
- Currency exchangers
- Currency dealer-brokers
- Money transmitters

Financial System Mediator Office
Mediator: Piruz Sargsyan
Address: Yerevan, “Elite Plaza” Business Center,
7th floor 15 Khorenatsi str.,
Tel.: (+ 374 60) 70-11-11
Fax: (374 10) 58 24 21
E-mail: info@fsm.am, www.fsm.am
Financial System Mediator Office working hours: Mondey to Friday: 9:00-18:00, Lunch: 13.00-14.00





Офис Примирителя вправе рассмотреть требование-заявление:
• физических лиц,
• индивидуальных предпринимателей или юридических лиц, которые в соответствии с Налоговым кодексом РА являются субъектом микропредприятий,
• поручители и лица, предоставившие залог.
В Офис могут обратиться с имущественным требованием, которое не должно превышать 10 млн драмов или эквивалентной суммы в иностранной валюте, а также о кредитной информации или связанными с этим требованиями неимущественного характера. Потребитель может предъявить требование-заявление против следующих финансовых организаций действующих на территории Армении:
- Банки
- Кредитные организации
- Страховые компании
- Бюро автостраховщиков Армении
- Страховые брокеры
- Инвестиционные компании
- Ломбарды
- Лица, осуществляющие куплю-продажу инвалюты
- Лица, осуществляющие дилерско-брокерскую куплю-продажу инвалюты
- Лица, осуществляющие денежные переводы

Офис Примирителя финансовой системы
Примиритель: Пируз Саркисян
Адрес: Ереван ул. Хоренаци 15,
"Элит Плаза" бизнес центр, 7 этаж
Телефоны: (+ 374 60) 70-11-11
Факс: (374 10) 58 24 21
Эл. адрес: info@fsm.am, www.fsm.am
Рабочее время офиса Примирителя финансовой системы: понедельник-пятница: 9.00-18.00, обед: 13.00-14.00