Close Search

Jobs and Careers

Switch to modern view Open search Close search
gvortsadir-tnoren-1
Գործադիր Տնօրեն
29 Nov 2022
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Mar 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Mar 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Mar 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Mar 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Mar 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Mar 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Mar 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Mar 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Mar 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Mar 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Mar 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Mar 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Mar 2026
tpagrich
Տպագրիչ
27 Mar 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Mar 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Mar 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Mar 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Mar 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Feb 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Mar 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Mar 2026
store-manger-feb26
Store Manger
20 Feb 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Mar 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Mar 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Feb 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Feb 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Feb 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Feb 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Mar 2026
Գործադիր Տնօրեն
This announcement  has been retrieved
Company: KASA
Location: Երևան, Armenia
Deadline: 08 դեկտեմբերի, 2022

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս» Շվեյցարիա - Հայաստան բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի՝ Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է որպես միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):
Ամեն տարի Հիմնադրամը և նրա կողմից ստեղծված, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («ՍոցՁեռ» ՍՊԸ) մշակում և իրականացնում են մոտ 20 ծրագիր՝ հիմնվելով իրենց ռազմավարական ուղղությունների վրա: Հիմնադրամի տարեկան միջին բյուջեն կազմում է 600,000 շվեյցարական ֆրանկ:
Հիմնադրամն ունի 35 լրիվ դրույքով աշխատակիցներից բաղկացած մշտական թիմ, որը տեղակայված է 3 վայրում՝ վարչական գրասենյակ Երևանում, Երևանի կենտրոն, Գյումրու կենտրոն (ներառյալ՝ հյուրատունը և կրթական կենտրոնը):
Գործադիր տնօրենը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կառավարման գլխավոր պատասխանատուն է: Նա պատասխանատու է կազմակերպության (Հիմնադրամ և «ՍոցՁեռ» ՍՊԸ) վարչական, ծրագրային և ռազմավարական վերահսկման համար: Մյուս հիմնական պարտականություններն են՝ ֆոնդահայթայթումը, մարդկային ռեսուրսների կառավարումը և տեսանելիության բարձրացումը: Տնօրենը նշանակվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից և ուղղակիորեն հաշվետու է վերջինիս։

RESPONSIBILITIES: 

.
ա) Կազմակերպության առաքելություն և ռազմավարություն Հոգաբարձուների խորհրդի և անձնակազմի հետ համատեղ աշխատանք՝ ծրագրերի և ռազմավարական պլանավորման միջոցով առաքելության իրականացման նպատակով.
- Ղեկավարել «ԿԱԶԱ» հիմնադրամը և նրա ՍՊԸ-ն՝ համաձայն ՀԽ-ի կողմից սահմանված առաքելության և կանոնադրության;
- Տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ ՀԽ-ին՝ արդյունավետ և տեղեկացված որոշումների կայացման համար;
- Մասնակցել հիմնադրամի ռազմավարական պլանի նախագծմանը;
- Ռազմավարական պլանի համաձայն մշակել գործողությունների ծրագիրը՝ հիմնադրամի առաքելության իրականացման նպատակով։

բ) Շահագրգիռ կողմերի ներգրավում. տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունների ստեղծում Հիմնադրամի ծրագրերի տևականությունն ապահովելու նպատակով.
- Կապ հաստատել տարբեր պետական մարմինների հետ և ապահովել ծրագրերի տևականությունը;
- Ստեղծել և պահպանել արդյունավետ համագործակցություններ՝ ոլորտի հիմնական դերակատարների հետ;
- Ներկայացնել Հիմնադրամը տարբեր միջոցառումների ժամանակ և ստեղծել գործընկերային ցանց;
- Ապահովել բաց և հաշվետու հաղորդակցություն նվիրատուների հետ;
- Պահպանել Հիմնադրամի հեղինակությունը և բարձրացնել տեսանելիություն՝ ոլորտի դերակատարների հետ ակտիվ համագործակցության միջոցով:

գ) Կազմակերպության կառավարում և գործառնական վերահսկողություն. ռեսուրսների վերահսկում և վերջիններիս համապատասխան կիրառում՝ Հիմնադրամի գործունեության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով.
- Արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը՝ ներառյալ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների շարունակական զարգացման պլանավորում և հնարավորությունների ապահովում;
- Ապահովել կազմակերպության գործունեության արդյունավետ կառավարում;
- Վերահսկել բոլոր ծրագրերի որակն ու համապատասխանությունը տեխնիկական ու վարչական չափանիշներին;
- Հիմնադրամի անունից ստորագրել իրավական ակտեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր:

դ) Ֆինանսական պատասխանատվություն. ապահովել բավարար ռեսուրսներ Հիմնադրամի ֆինանսական կայունության համար.
- Ապահովել ֆոնդերի հայթայթում և այլ եկամտի աղբյուրների առկայություն կազմակերպության առաքելությունն իրականացնելու համար;
- Կազմակերպել տարեկան, ամսական և միանվագ ֆինանսական, հարկային և բյուջետային պատշաճ հաշվետվությունների ներկայացումն ըստ համապատասխան պահանջների;
- Արդյունավետ կերպով կառավարել գործառնական ֆինանսական հոսքերը և ապահովել կազմակերպության դրական ֆինանսական արդյունքները:

Տնօրենն աշխատում է իր վարչական անձնակազմի, Երևանի և Գյումրու կենտրոնների համակարգողների, ծրագրերի ղեկավարի և զբոսաշրջային ծրագրերի պատասխանատուի հետ սերտ համագործակցությամբ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Մագիստրոսական կամ համարժեք կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման ոլորտում` ավագ գործադիր մակարդակում;
- Ֆինանսական կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հոգաբարձուների խորհրդի հետ աշխատելու փորձ և հմտություն;
- Եկամտի նոր աղբյուրների ստեղծման և ֆինանսական արդյունքների բարելավման հաջողված փորձ;
- Ֆոնդահայթայթման մեծ փորձ, դոնորների հետ հարաբերությունների ստեղծման և վերջիններիս գործունեության առանձնահատկությունների ընկալման գերազանց կարողություն;
- Ֆինանսական կառավարման զարգացած հմտություններ, այդ թվում՝ բյուջեի պատրաստում, վերլուծություն, որոշումների կայացում և հաշվետվությունների կազմում;
- Կազմակերպությունների, պետական մարմինների և ազդեցիկ անհատների հետ հարաբերություններ կառուցելու հաջողված փորձ;
- Թափանցիկ և անկողմնակալ կառավարման հմտություններ;
- Մարդկային կապիտալի կառավարման և առաջնորդի գերազանց հմտություններ;
- Աշխատակազմի հետ մասնակցային ձևով համագործակցելու և վերահսկելու ունակություն;
- Զարգացած ռազմավարական մտածողություն և պլանավորման կարողություն;
- Հիմնադրամի առաքելությունն ու ռազմավարությունը դոնորներին, գործընկերներին և լայն հանրությանը արդյունավետ կերպով հաղորդելու կարողություն;
- Կազմակերպչական զարգացած ունակություններ, այդ թվում՝ պլանավորում, պատվիրակում, ծրագրերի մշակում և աշխատանքային գործընթացների օպտիմալացում;
- Հայերեն, ֆրանսերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ;
- Միջմշակութային հաղորդակցման զարգացած ունակություն;
- Աշխատանքային էթիկայի բարձր նորմերի առկայություն և եռանդուն ներգրավվածություն աշխատանքում։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գործադիր տնօրեն»): Միայն ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Ստեղծվել է 1997թ. շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ:
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 25 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Հիմնադրամը աջակցում է Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին:
Հիմնադրամի 35 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով մեր մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքենք նրանց փոփոխվող կարիքներին ու մեր գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։
Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (Էրասմուս+, ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։