Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Գյուղատնտես Ֆերմայում
This announcement  has been retrieved
Company: Father and Son Yeremyans LLC
Location: Տաշիր, Լոռու մարզ, Armenia
Deadline: 30 դեկտեմբերի, 2022

JOB DESCRIPTION: 

Երեմյան Ֆարմը աշխատանքի է հրավիրում գյուղատնտեսների Տաշիր քաղաքում գտնվող ֆերմայում աշխատելու համար։

RESPONSIBILITIES: 

- Պլանավորել և կազմակերպել հողագործական աշխատանքները;
- Ուսումնասիրել և կիրառել դաշտային մշակաբույսերի մշակման լավագույն մեթոդներ;
- Մշակել և ներդնել վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ;
- Պլանավորել և կազմակերպել ագրոտեխնիկական միջոցառումներ՝ ուղղված հողի բերրիության բարելավմանը և մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը;
- Ստեղծել արտադրական պլաններ` մշակաբույսերի տնկման, ցանքսի ու քանակների վերաբերյալ, մշակել պարարտանյութերի պատրաստման և կիրառման միջոցառումներ;
- Գտնել բույսերի սերմերի և պարարտանյութերի ձեռքբերման համար լավագույն ուղիներ;
- Վերահսկել սերմերի նախապատրաստական աշխատանքները;
- Ստեղծել օրացուցային ժամանակացույցեր՝ մշակաբույսերի խնամքի համար;
- Վերահսկել բերքի հավաքման, պահեստավորման վայրեր տեղափոխման և պահպանման գործընթացը;
- Պատրաստել հաշվետվություններ, մշակել հողագործության տարեկան աշխատանքային պլան և ծախսեր:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Գյուղատնտեսության գերազանց գիտելիքներ և հմտություններ;
- Արդյունավետ հաղորդակցության հմտություններ;
- Ռիսկերի կառավարման գիտելիքներ;
- Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ:

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար կարող եք զանգահարել 095-044-818, կամ ուղարկել ձեր ինքնակենսագրականը **.****@****************.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գյուղատնտես»)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Երեմյան Փրոջեքթսի մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: