Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Trans Alliance
Location: Երևան, Armenia
Deadline: 10 June 2020

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Տրանս Ալյանս ՍՊ Ընկերությունը փնտրում է հաշվապահ:

RESPONSIBILITIES: 

- Պատրաստել հաշիվներ և հաշվապահական փաստաթղթեր;
- Վարել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և կատարել գրառումներ;
- Կատարել հաշվապահական գործարքների ամրագրում համապատասխան հաշվապահական ծրագրում;
- Պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, կատարել մուտքագրում տվյալների շտեմարան, իրականացնել հիմնական փաստաթղթերի հաշվապահական հաշվառման ստուգում;
- Աջակցել ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման գործընթացին;
- Հաղորդակցվել երրորդ կողմի մատակարարների և հաճախորդների հետ;
- Հավաքել, ներկայացնել և պահպանել ամենօրյա հաշվապահական տվյալներ;
- Պահպանել վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, ստուգման և պատրաստման կարգը, գրանցել վճարման փաստաթղթերը և հաճախորդների վճարումները, ապահովել, որ վճարումները կատարվեն համապատասխան կիրառելի փաստաթղթերի համաձայն;
- Հաշվարկել աշխատավարձը;
- Իրականացնել նյութերի հաշվառում;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից նշանակված այլ աշխատանքային պարտականություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում;
- Հաշվապահի մասնագիտական պատրաստվածություն;
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ առևտրային կազմակերպությունում;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն (ArmSoft 7, E-invoicing);
- Տեղեկություններ ՖՀՄՍ-ի, հարկային օրենսդրության վերաբերյալ;
- Աշխատանքային փորձ առցանց-բանկային համակարգում;
- Հայերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Ինքնուրույն և թիմային միջավայրում աշխատելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ ռեզյումեն *********@**************.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Տրանս Ալյանս ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ և վերջինիս կազմակերպում: