Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Telcell
Location: Երևան, Armenia
Deadline: 15 մարտի, 2021

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի, որը կիրականացնի ընկերության հաշվապահական փաստաթղթերի համապատասխան ձևակերպումները, կզբաղվի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, ինչպես նաև գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների ճշգրտմամբ։ Հաշվապահը հաշվետու է լինելու Ընկերության գլխավոր հաշվապահին։

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում;
- Կատարել դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Ստուգել առանձին ծախսային ուղղությունների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ճշտությունը;
- Իրականացնել կատարված հաշվապահական գրանցումների հիման վրա գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների փոխադարձ ստուգումը, այդ թվում՝ բանավոր (հեռախոսազանգով);
- Հաշվապահական ծրագրում ապահովել ստացված ծառայությունների գծով հաշիվների և այլ գործառնությունների ստուգում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գլխավոր հաշվապահի այլ հանձնարարություններ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀԾ 7 և E-invoicing ծրագրերի իմացություն;
- Excel ծրագրի լավ իմացություն;
- ՀԾ Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն;
- Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն;
- Գործընկերների հետ հաճախակի շփման և խնդիրների լուծման պատրասատակամություն;
- Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում՝ ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ******@*******.** էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Կազմակերպությունը շնորհակալ է հետաքրքրված բոլոր անձանց, այնուամենայնիվ՝ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում վճարների ընդունման համակարգ է, որի ծառայությունները ընդգրկում են մայրաքաղաքը և Հայաստանի բոլոր մարզերը: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ www.telcell.am: