Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Ավանգարդ Մոթորս/ Avangard Motors
Location: Երևան, Armenia
Deadline: 29 հուլիսի, 2021

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

Ավանգարդ Մոթորս ՍՊԸ-ին անհրաժեշտ է Հաշվապահ։

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում;
- Կազմել հաշվետվություններ, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել վիճ. վարչության հաշվետվություններ;
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում;
- Իրականացնել բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում;
- Կատարել հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում;
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում;
- Հաշվառել գործընկերների դեբիտորները և կրեդիտորները;
- Իրականացնել գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքներ;
- Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները;
- Իրականացնել նյութական արժեքների և հիմնական միջոցների, դրանց շարժերի հետ կապված գործառնություններ;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- 1C ծրագրի 8-րդ տարբերակի իմացություն;
- Հաշվապահական ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- E-invocing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ-Հաճախորդ ծրագրի իմացություն;
- ՀՀ հարկային օրենսգրքի և օրենսդրության տիրապետում;
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******@*************.** էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»)։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, հանդիսանալով Գերմանական Daimler Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, շուրջ 15 տարի իր գործունեությունն է ծավալում՝ սպասարկելով Mercedes-Benz բրենդի հավատարիմ հաճախորդներին: Ընկերության վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mercedes-benz.am։