Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: Թի Էմ Էլ Քոնսալթինգ/ TML Consulting
Location: Երևան, Armenia
Deadline: 30 հուլիսի, 2021

JOB DESCRIPTION: 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը փնտրում է Հաշվապահի իր թիմին միանալու համար:

RESPONSIBILITIES: 

- Կազմակերպել և վարել ընկերության ամենօրյա հաշվապահական հաշվառումը` համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման օրենսդրության սահմանված կարգի, և ՖՀՄՍ պահանջների;
- Իրականացնել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշիվների փակում և ֆինանսական հաշվետվությունների կազմում՝ ՀՀ գործող օրենքներին համապատասխան;
- Սահմանել ընկերության ներքին կանոնակարգերը և սահմանված պահանջներով և ժամկետներում կազմել և ընկերության ղեկավարությանը ներկայացել տարեկան, եռամսյակային և ամսական ֆինանսական, հարկային և այլ հաշվետվությունները;
- Մասնակցել ընկերության պայմանագրերի նախագծերի ուսումնասիրությանը՝ հարկային, ֆինանսական, հաշվապահական ու վճարային պարտավորությունների տեսանկյունից;
- Իրականացնել աշխատակիցների ամսական աշխատավարձերի և դրանցից պահված հարկերի/ պարտադիր վճարների հաշվառման վերահսկում;
- Իրականացնել վերահսկողություն սահմանված ժամկետներում ընկերության կողմից հարկային և պետական այլ մարմիններին վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ;
- Ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով կազմել և ընկերության ղեկավարին ներկայացնել ընկերության կառավարչական հաշվետվություններ;
- Համակարգել և վերահսկել հաշվապահական բաժնի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքները։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Հաշվապահական հաշվառման, հարկային ոլորտին առնչվող օրենքների, նորմատիվ ակտերի իմացություն;
- 1C և 1C ERP ծրագրի և MS Office՝ մասնավորապես Excel ծրագրի իմացություն;
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*************.*** կամ **************@*****.*** էլ․ հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://tmlconsultant.com/: