Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաշվապահ
This announcement  has been retrieved
Company: TA
Location: Երևան, Armenia
Deadline: 31 մայիսի, 2022

TERM: 

Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00)

JOB DESCRIPTION: 

«Թի Ըքաունթ» ՍՊԸ փնտրում է փորձառու հաշվապահ` իր թիմին միանալու համար։

RESPONSIBILITIES: 

- Կատարել հաշվապահական հաշվառում;
- Կազմել հաշվետվություններ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը;
- Ձևակերպել բանկային գործառնությունները;
- Դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվներ;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը և վճարել;
- Հաշվառել դեբիտորական, կրեդիտորական պարտքերը;
- Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ իրականացնել այլ աշխատանքներ;
- Իրականացնել եկամուտների, ծախսերի հաշվառում;
- Ծրագրային բազաներում մուտքագրել ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը;
- Կատարել աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ;
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն;
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, հարկային օրենսգիրքի և ոլորտը կանոնակարգող օրենսդրության իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ****@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Թի Ըքաունթ» ՍՊԸ հիմնադրվել է 2007թ․: Ընկերությունը մատուցում է մասնագիտական ծառայությունների ամբողջական շրջանակ հաշվապահական և հարկային ոլորտներում: Ծառայությունները մատուցում է համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձնակազմը: