Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հայտարարագրերի Վերլուծության Ղեկավար Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: ԿԿՀ-CPC
Location: Երևան, Armenia
Deadline: 09 հուլիսի, 2021
Announcement Code: ՀԾՊ-02-ՄՌԿ

TERM: 

Ամբողջ դրույք

JOB DESCRIPTION: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է փորձառու մասնագետ՝ հայտարարագրերի վերլուծության ղեկավար մասնագետի թափուր պաշտոնի համալրման համար։

RESPONSIBILITIES: 

Հայտարարագրերի վերլուծության ղեկավար մասնագետը պետք է կարողանա.
- Ղեկավարել և կազմակերպել հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով տվյալների ստացման և հայտարարագրերի վերլուծության աշխատանքները;
- Վերահսկել և համակարգել պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացահայտման աշխատանքները;
- Ղեկավարել քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց հայտարարագրերի ներկայացման և դրանց վերլուծության աշխատանքները, ինչպես նաև ապահովել կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ օրենքով սահմանված վերահսկողությունը;
- Ապահովել թիմի արդյունավետ համագործակցությունը;
- Գործնական քայլեր ձեռնարկել՝ հայտարարագրման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ;
- Ապահովել հայտարարագրման գործընթացի սահուն և անխափան իրականացումը, այդ թվում՝ հայտարարատու անձանց պատշաճ ծանուցումները, հայտարարատուների իրազեկման, հարցերի պարզաբանման աշխատանքների կազմակերպումը;
- Ապահովել ժամանակին և ճշգրիտ հաշվետվությունների ներկայացումը ղեկավարությանը;
- Կազմակերպել հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակման ու կատարելագործման աշխատանքները։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն;
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից ոլորտներում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոններում;
- Իրավական բազային գիտելիքներ;
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն;
- MS Excel ծրագրի լավ իմացություն և աշխատանքի փորձառություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք պետք է նշված փաստաթղթերն ուղարկեն **@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայտարարագրերի վերլուծության ղեկավար մասնագետ»):
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- Ինքնակենսագրական (հայերեն կամ անգլերեն);
- Մոտիվացիոն նամակ (ցանկալի է):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 

ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք

ABOUT COMPANY: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը իրականացնող մարմինը և այս համատեքստում՝ իրականացնում է պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացը, վերջինիս վերահսկողությունը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրեր, մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ, կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագիր, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրություն և տրամադրում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ, իրականացնում է հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակման աշխատանքները և վերջինիս վերահսկողությունը: