Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
ՀՏԶՀ/ԱՄՆ ՄԶԳ Տեղական Ինքնակառավարման և Ապակենտրոնացման Բարեփոխումների Ծրագրի Գնումների Խորհրդատու
This announcement  has been retrieved
Company: Armenian Territorial Development Fund
Location: Yerevan, Armenia
Deadline: 04 Մարտի 2024

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների ծրագրի համար փնտրում է գնումների խորհրդատու:

RESPONSIBILITIES: 

Գնումների մասնագետ-խորհրդատուն պատասխանատու է ՀՏԶՀ ծրագրերի հետ կապված շինարարական աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար: Աշխատանքային պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալ կետերով.
- Գործուն մասնակցություն մրցույթների տեխնիկական առաջադրանքների կազմմանը;
- Մրցութային փաթեթների կազմում;
- Հրավերների ուղարկում կամ հրապարակում (www.procurement.am, www.armeps.am, www.atdf.am);
- Գնահատման հաշվետվությունների կազմում (գնահատող հանձնաժողովի կազմում հանդես գալով որպես հանձնաժողովի քարտուղար);
- Գնումների արդյունքների նախապատրաստում ԱՄՆ ՄԶԳ ուղարկելու համար (անհրաժեշտ նյութերի պատճենահանում, փաստաթղթերի կազմում, ուղեկցող նամակների նախապատրաստում);
- Պայմանագրի կազմում;
- Կնքված պայմանագրերի մասին ինֆորմացիայի հրապարակում (www.procurement.am, www.atdf.am կայքէջերում);
- Հաշվետվությունների կազմում;
- Տարեկան գնումների պլանի կազմում;
- ԿՏՀ-ում խորհրդատվական ծառայությունների, շինաշխատանքների և ապրանքների գնմանը վերաբերող ողջ տեղեկատվության մուտքագրում;
- Գնման ընթացքի մասին գնումների բաժնի պետին զեկուցում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների գրանցման համապատասխան լիազորագրերի կազմում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների նպատակային նվիրաբերության պայմանագրերի և դրանց փոփոխությունների կազմում։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Տնտեսագիտության, ֆինանսների, վարչարարության, մարքեթինգի, հանրային կառավարման, և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն (դիպլոմ կամ մագիստրոսի աստիճան);
- Գնումների ոլորտի նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային և տեղական կազմակերպություններում, գնումների միջազգային ընթացակարգերի տիրապետում (USAID, WB, ADB, EBRD կամ այլ);
- Անգլերեն լեզվի գերազանց իմացությունը:

APPLICATION PROCEDURES: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.** և ***********@****.** էլ. հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Գնումների Մասնագետ»: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն ՀՏԶՀ-ի գրասենյակ: Պայմանագրի ժամկետը՝ 3 ամիս, երկարաձգման հնարավորությամբ: Ինքնակենսագրականները (հայերեն կամ անգլերեն) պետք է ներկայացվեն ոչ ուշ քան մարտի 04, 2024 թ., ժամը՝ 17։00-ն:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT: 

«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականությանն աջակցելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2022թ. դեկտեմբերի 1-ին և նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. նոյեմբերի 30-ին:

ABOUT COMPANY: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից