Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Իրավաբան
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Deadline: 10 մայիսի, 2022

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը փնտրում է իրավաբան, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

RESPONSIBILITIES: 

- Պատրաստել դատարան ներկայացվող գրություններ;
- Կազմել հայցադիմումներ և վերաքննիչ բողոքներ;
- Պատրաստել և ներկայացնել արբիտրաժային և ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռների շրջանակում կատարողական թերթերի դիմումները;
- Ներկայացնել Բանկի շահերը ՀՀ դատական ատյաններում, արբիտրաժային դատարաններում;
- Կազմել բաժնի գործառույթներին առնչվող հաշվետվություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն իրավաբանության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան;
- ՀՀ քաղաքացիական դատավարության և քաղաքացիական օրենսդրության իմացություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am: